Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը դատարանի բակում չէր

Հունիս 16,2023 15:35

«Արմեն Աշոտյանն անհայրենիք Նիկոլի վախերի հալածյալն է: Նա Հայաստանում քաղբանտարկյալ է: Արմեն Աշոտյանի հանդեպ հետապնդումը չունի որեւէ իրավական նորմատիվ ակտով ամրագրված հիմնավորում: Նրա նկատմամբ հետապնդումը մանրոգության, քինախնդրության, թշնամու կողմից Հայաստանի հանրապետությունը զավթած լինելու հերթական ապացույցն է»,- դատարանի մոտ, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:

Հիշեցնենք, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր երկու ամսով կալանավորվեց: Արմեն Աշոտյանը ձերբակալվել է երեկ, «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակներում՝ խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով։

Աննա Մկրտչյան

«Այս շենքում հայտնված, Նիկոլի մոտ ծառայող յուրաքանչյուրը, շատ լավ գիտի՝ ինքն ինչին է կոչված: Իրենց ամեն անգամ բացատրում են, թե իրենց այստեղ ինչ ֆունկցիա ունեն… Ես իրենց մաղթում եմ՝ իրենց նման դատական ակտեր: Իրենք էնքան են հասցնելու, որ մի հոգի այս երկրում չի մնալու փաստաբանի լիցենզիայով, որ գա ասի՝ ես այս անհայրենիքի իրավունքները, գոնե օրենսդրության տրամաբանության մեջ, կպաշտպանեմ»,- ասաց Աննա Մկրտչյանը:

Aravot.am-ի հարցին՝ ինչո՞ւ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դատարանի բակում չէ, Աննա Մկրտչյանը պատասխանեց. «ՀՀԿ ԳՄ-ն հայտարարություն է տարածել, նախագահը ԳՄ անդամ է եւ կուսակցության ղեկավար ու իր դիրքորոշումը նաեւ այդտեղ է հայտարարել»:

Պնդմանը՝ չե՞ք կարծում, որ Սերժ Սարգսյանի ներկայությունն այստեղ կարող էր բեկում մտցնել իրադարձությունների մեջ, Աննա Մկրտչյանը հարցով պատասխանեց. «Վնգստացողների մո՞տ»: Հստակեցմանը՝ հանրության մոտ, արձագանքեց. «Հանրությունը չի դատապարտել Արմեն Աշոտյանին, հանրությունը չի Արմեն Աշոտյանին երկու ամսով կալանավորել»:

Նրա գնահատմամբ, հանրային արդարացի ատելություն կա գեներացված Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, ինչը մի օր փաստացի գործողությունների է վերածվելու:

Aravot.am-ի հաջորդ դիտարկմանը՝ եթե Հայաստանի եւ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակն իսկապես օրհասական է, ապա այդ գործողություններին հիմա գոնե պետք է ականատես լինեինք, Աննա Մկրտչյանն արձագանքեց. «Ձեզ հետ համաձայն եմ, միայն «եթե»-ի հետ չեմ համաձայնվի: Այո, վիճակն օրհասական է, ամեն վայրկյանը նրա մասին է, որ Հայաստանում գործ չունեն արժանապատիվ քաղաքացիները, հիմա Հայաստանի հիմնն է խանգարում Նիկոլին, արդեն զինանշանն էլ է խանգարում, բոլորս ենք խանգարում: Նիկոլին խանգարում են մոլորակի վրա ապրող բոլոր հայերը»:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930