Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք բոլորս վճարել ենք, որ Նիկոլ Փաշինյանը երթեւեկի գերնոր ամենագնացներով, շատ ենք վճարել»․ Հայկ Մամիջանյան

Հունիս 16,2023 15:15

ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանի անվտանգության ծախսերն ահռելի մեծացվել են։ «Եթե ուզենանք հասկանալ, թե ինչքան գումար է ծախսվել, չենք կարող, որովհետեւ բոլորը գաղտնի գրիֆով է»,- ասաց նա։

Երեկ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանն ասել էր․ «Ես ինքս անձամբ տասնյակ անգամներ տեսել եմ, որ նախկինում, երբ կամ Սերժ Սարգսյանը, կամ Ռոբերտ Քոչարյանը պիտի գնային մարզ, ամեն ծառի տակ մի ոստիկան էր կանգնած՝ մեն-մենակ, ծառերի տակ, անձրեւի տակ կուչ եկած։ Նույն գործելակարգն այսօր է պահպանվում՝ մի տարբերությամբ, որ այսօր ոստիկանները ոչ թե ծառերի տակ կուչ եկած են, այլ նոփ նոր, ժողովրդական լեզվով ասած, «յուղը վրեն» ավտոմեքենայով, բոլորովին նոր հագուստով, նոր աշխատավարձով, սոցիալական երաշխիքների նոր համակարգով իրականացնում են իրենց ծառայությունը»։

Հայկ Մամիջանյան

Հայկ Մամիջանյանն ի պատասխան ասաց, որ Սեւանի ճանապարհին կանգնած ոստիկանները ոչ նոր հագուստ ունեն, ոչ էլ նոր մեքենա։

Անդրադառնալով Փաշինյանի ծառայողական մեքենաներին՝ նա ասաց․ «Մենք բոլորս վճարել ենք, որ Նիկոլ Փաշինյանը երթեւեկի գերնոր «Մերսեդեսով», վճարել ենք շատ։ Հետո մենք բոլորս վճարել ենք, որ տիկին Աննա Հակոբյանը երթեւեկի համ մի հատ գերնոր «Մերսեդեսով», համ մի հատ գերնոր «Լեքսուսով»։ Դե հո ամեն օր նույն մեքենան չեն վարի։ Իսկ պարտադի՞ր էր անվտանգության մեքենաները փոխել ամենանոր ամենագնացներով։ Դա գաղտնիք չէ, բացեք նաեւ, թե ինչ մեքենաներ էին սպասարկում առաջ, ինչ մեքենաներ են սպասարկում հիմա։ Նորից եմ կրկնում՝ իր ամբողջ ավտոշարասյունը գերնոր մեքենաներ են»։

Պատգամավորը հավելեց․ «Էլ չեմ ասում, որ Երեւանի ա կետից բ կետ Նիկոլ Փաշինյանի տեղափոխումը սպեց օպերացիա է։ Իմ հիշողությամբ՝ Նիկոլ Վովայի Փաշինյանը ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող միակ անձն է, որը ԱԺ դահլիճ մտնում է 4-5 անվտանգության աշխատակիցներով, նման բան երբեք չի եղել։ Այնպես որ, այո, անվտանգության բոլոր ծախսերը բազմապատկվել են»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ала says:

    Х

    Բավական է բամբասեք։ Պետության ղեկավարի անվտանգությունը մեր խնդիրն ու պատիվն է։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930