«ՀՀԿ-ն նստելուց չի վախենում: Նստելու էլ է, դուրս էլ է գալու, Նիկոլին վռնդելու ենք»,- դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՝ հիշեցնելով, որ երկու ամսով կալանավորված ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այն կուսակցության անդամ է, որի հայրերը՝ Աշոտ Նավասարդյանը, Ռազմիկ Զոհրաբյանը «Սիբիրի բանտերում» տասնամյակներով են նստել, իսկ Վազգեն Սարգսյանն ու Սերժ Սարգսյանը՝ «թուրքին են կզացրել. կարո՞ղ է թուրքի կողմից պարտված Նիկոլ Փաշինյանի ռեժիմի մոտ մենք ծնկի գանք»:
Հիշեցնենք, Արմեն Աշոտյանն այսօր երկու ամսով կալանավորվեց: Արմեն Աշոտյանը ձերբակալվել է երեկ, «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակներում՝ խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով։
ՔԿ-ի երեկ տարածած ձայնագրության մասին էլ Էդուարդ Շարմազանովն ասաց. «Էնտեղ դուք Արմենի ձայնը լսեցի՞ք: Աշոտյան Արմենի կողմից ինչ-որ մի հատ պրոբլեմատիկ բան կա՞ր»:
Կարդացեք նաև
Էդուարդ Շարմազանովը ևս այս գործը համարում է անձնական վրեժխնդրություն՝ մեծ զիջումից առաջ, քանի որ Արմեն Աշոտյանը, ըստ նրա՝ պայթեցնում էր Նիկոլ Փաշինյանի իշխանության փուչիկը:
«Մակեդոնացու նման պիտի անենք. Մակեդոնացին էլ քցեց-բռնեց՝ գորդյան հանգույցը կտրեց, զգաց, որ ուրիշ տարբերակ չկա»,- ասաց նա՝ հավելելով, որ դա ազգային միասնությամբ պետք է արվի:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ