Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ ճշգրիտ տարանցման հայտարարագրերով հագուստի ու կոշիկի ներմուծման դեպքեր են կանխվել

Հունիս 16,2023 14:35

ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Գոգավան-Պրիվոլնոյեի մաքսային կետ-բաժնի մաքսային ծառայողների իրականացրած ուսումնասիրության արդյունքում հսկողություն է սահմանվել Ղրղըզստանի Հանրապետությունում հաշվառված երկու բեռնատար տրանսպորտային միջոցի նկատմամբ։

Copyright © State Revenue Committee of RA
All rights reserved

Այսպես, ԵԱՏՄ մաքսային օրենսդրության պահանջների համաձայն, օրերս մաքսային կետ-բաժնում հսկողություն իրականացնելու նպատակով նշված բեռնատար տրանսպորտային միջոցներն ուղարկվել են խորը զննման անգար։ Արդյունքում պարզվել է, որ տարանցման հայտարարագրերում բեռների վերաբերյալ տեղեկատվությունը ճշգրիտ չէ։

Տրանսպորտային միջոցներից մեկում հայտնաբերվել է շուրջ 4300 կգ ընդհանուր քաշով չհայտարարագրված ապրանք՝ հագուստ, կոշիկ, ռետինե խողովակներ, պաստառներ, ճամպրուկներ:

Պարզվել է նաև, որ ուղեկցող փաստաթղթերում ներկայացված ապրանքների և փաստացի առկա ապրանքների քաշերի մեջ կա անհամապատասխանություն. հայտարարագրված է եղել 17 522 կգ, սակայն ապրանքների իրական քաշը կազմել է 13 296 կգ:
Մյուս բեռնատար տրանսպորտային միջոցի մաքսային զննման արդյունքում հայտնաբերվել է չհայտարարագրված 2.300 կգ քաշով նոր հագուստ։ Պարզվել է նաև, որ տարանցման հայտարարագրում նշված են եղել ոչ ճշգրիտ տեղեկություններ։ Մասնավորապես, հայտարարագրվել է 3.290 կգ կոկոսի մանրաթելի քաթան, սակայն բեռնատարի մեջ տվյալ ապրանքի փաստացի քաշը կազմել է 572 կգ։

Փաստերի առթիվ կազմվել են մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություններ՝ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 316 հոդվածի հատկանիշներով։

Ապրանքները հիմնականում Ղրղզստանի, Չինաստանի, Ուզբեկստանի և Ռուսաստանի Դաշնության արտադրանք են: Բեռնատարները կապարակնքվել են և կայանվել Գոգավան-Պրիվոլնոյեի մաքսային կետ բաժնի տարածքում։

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930