Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյանի դեմ ցուցմունք տվող չի եղել. Տիգրան Աթանեսյան

Հունիս 16,2023 14:42

ՀՀԿ փոխնախագահ, նախկին նախարար, բժշկական ծառայության փոխգնդապետ Արմեն Աշոտյանը երկամսյա կալանքը կանցկացնի «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում. այս մասին դատարանի մոտ, լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը:

Հիշեցնենք, Արմեն Աշոտյանը երկու ամսով կալանավորվեց: Արմեն Աշոտյանը ձերբակալվել է երեկ, «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակներում՝ խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով։

«Ես չեմ զարմանա, որ նա պահվի սովորական քրեական հանցագործների հետ, որովհետեւ սա վրեժխնդրություն է: Այս ամենի հեղինակը հայրենավաճառ Նիկոլ Փաշինյանն է»,- ասաց փաստաբանը:

Արմեն Աշոտյանի կալանքի որոշում կայացնող դատավորը Սարգիս Դանոյանն է:

Արմեն Աշոտյանի դեմ ցուցմունք տվող չի եղել:

Aravot.am-ի հարցին՝ այդ դեպքում ի՞նչ հիմքով են նրան կալանավորել, Տիգրան Աթանեսյանը պատասխանեց. «Նիկոլի ցանկությամբ, միակ հիմքով»: Փաստաբանը մանրամասնեց, որ դատարանը իրեն որոշման քաղվածք է տվել, որը պատճառաբանված չէ: Ի դեպ, դա էլ, ըստ փաստաբանի, օրենքի խախտում է, բայց քանի որ «սա հակակոռուպցիոն դատարանն է եւ իրենք թքած ունեն օրենքի վրա, նորմալ է»:

ՔԿ-ի երեկ տարածած ձայնագրության մասին հարցին էլ Տիգրան Աթանեսյանը պատասխանեց, որ տարածվել է զրույցի մի մասը, իրեն փոխանցել են ամբողջական ձայնագրությունը. «Այդ անձինք չեն ձերբակալվել: Դա գինովցած երկու հոգու խոսակցություն էր: Իսկ հնարավո՞ր է, որ մեկը մյուսին խաբում է, դա ստուգե՞լ եք, առերեսվե՞լ է Աշոտյանի հետ, ի վերջո այդ խոսակցությունից երեւում է, որ իրենք են ուզում Աշոտյանին ճնշել: 4 տարի այս գործը քննվել է, եթե կրիմինալի նշույլներ լինեին, ապա թե ԱԱԾ-ն, թե Հակակոռուպցիոն կոմիտեն ժամանակին կկալանավորեին: Այդ գործը հասել էր նրան, որ պետք է կարճվեր Հակակոռուպցիոն կոմիտեում: Բայց պարոն Քյարամյանը այստեղ հանցակազմ տեսավ»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930