Լրահոս
Օրվա լրահոսը

Մարգարիտ Եսայան. «Բոլոր այն մարդկանց, որոնք պաշտպանում են Արցախի, Հայաստանի շահը, այս իշխանությունը կալանավորելու է, ձերբակալելու է, ինչ որ գործեր է նկարելու»

Հունիս 16,2023 14:30

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը այսօր կալանավորվեց երկու ամսով: Նրա թիմակիցները, ընկերները եւ համակիրները հակակոռուպցիոն դատարանի առջեւ իրենց աջակցություն էին հայտնում Արմեն Աշոտյանին:

ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Այն, ինչ կատարվում է Հայաստանում, սկսվել է 2018 թվականից: Եվ ակնհայտ է, որ Հայաստանում իշխանությունը զավթել են մարդիկ, որոնք այսօր սպասարկում են թուրքական շահը եւ իշխանությունը ներկայացնող անձինք որեւէ կապ չունեն հայկական շահի եւ հայկականության հետ: Ասածս զուտ բառեր չեն, որովհետեւ իրենք եւ վարչապետի աթոռին նստած անձը ակնհայտորեն ասում են՝ Արցախը Ադրբեջան է: Եվ սրան ի պատասխան՝ Իլհամ Ալիեւը բառացիորեն հայտարարեց, որ Հայաստանը իր այդ հայտարարությունը պետք է գրավոր փաստաթղթով վավերացնի: Այսինքն, պետք է տրվի դրա փաստաթղթային ապացույց:

Սա է կատարվում: Այսօր իշխանությունը զավթված է եւ իշխանության ղեկին գտնվող անձը իրականացնում է թուրքական շահը: Տալիս է Արցախը, տալիս է Հայաստանը եւ Հայաստանը բացում է թուրքական ամեն ինչի առաջ: Հետեւաբար, եթե չպայքարենք, եթե հաջողության չհասնենք մեր պայքարում, վաղը, մյուս օր լավագույն դեպքում կունենանք մի փոքրիկ Երեւան, որը կկոչվի թուրքական վիլայեթ կամ թուրքական չգիտեմ ինչ: Այսօր սա է կատարվում:

Ինչ վերաբերում է Արմեն Աշոտյանի այս թատրոնին: Սա իրականում թատրոն է, որովհետեւ գործը, ինչի համար Արմեն Աշոտյանը մեղադրյալ է ճանաչվել, արդեն ութ ամիս ընթանում է: Այդ ամբողջ ընթացքում Արմեն Աշոտյանին չեն հարցաքննել եւ իրավապահ համակարգի այսպես կոչված աշխատողները ինչ-որ կեղծ, մտացածին բան են հորինել, ինչ-որ ձեւակերպում են տվել սրան, որը տրամաբանությունից բացարձակ զուրկ է: Եվ մենք իրավունք ունենք մտածելու, որ Արմեն Աշոտյանը որպես պետական-քաղաքական գործիչ, որպես իրականում լավ դիվանագետ, որը մեր ժողովրդին եւ միջազգային բոլոր կառույցներին իր ուղարկած գրություններով, նամակներով, հարցազրույցներով լավագույնս բացատրում է, որ այսօր Հայաստանում իշխանությունը զավթած անձինք հակահայկական եւ հակաարցախյան գործողություններ են իրականացնում՝ Արմեն Աշոտյան անձը խանգարում է Նիկոլ Փաշինյանին՝ իրականացնել իր ծրագիրը: Եվ այստեղ որեւէ չափազանցություն չկա:

Քանի դեռ մենք որպես հասարակություն, որպես հայկական շահը հետապնդող հայ մարդիկ չենք կարողացել Նիկոլ Փաշինյանին հեռացնել իշխանությունից, այս կարգի դատավարություններ էլի են լինելու: Բոլոր այն մարդկանց, որոնք պաշտպանում են Արցախի, Հայաստանի շահը, այս իշխանությունը կալանավորելու է, ձերբակալելու է, ինչ որ գործեր է նկարելու, որովհետեւ կա չգրված օրենք. երբ որ դու հանցագործին չես բռնում, հանցագործը ինքն է սկսում քեզ բռնել: Մեր անելիքը պիտի լինի այն, որ կարողանանք օր առաջ իշխանությունը ազատագրել: Եթե սա անենք, կունենանք Հայաստան ու Արցախ: Չանենք, ոչ Հայաստան ենք ունենալու, ոչ էլ Արցախ:

Արմեն Աշոտյանի այս գործը ուղղակի հասարակությանը շեղում է բուն նպատակից: Եթե դուք լսել եք ԱԺ-ում Փաշինյանի ելույթները, ձեր համար ամեն ինչ պարզ պետք է լինի: Նա հասավ անգամ այնտեղ, որ նույնիսկ Վազգեն Սարգսյանին է մեղադրում Արցախը հանձնելու մեջ: Հասկանում ե՞ք զավեշտը ուր է հասել: Մենք այս կարգի բաներով չպիտի շեղվենք: Իհարկե, ազատություն Արմեն Աշոտյանին: Բայց ինքը այս բաները սարքում է զուտ նրա համար, որ մեզ շեղի մեր բուն նպատակից: Իսկ մեր բուն նպատակը պիտի լինի Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը, որպեսզի ունենանք Արցախ եւ Հայաստանի Հանրապետություն»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930