Մոսկվան գրեթե ամենօրյա ռեժիմով կապի մեջ է Բաքվի ու Երևանի հետ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
«Ռուսաստանը մասնակցում է բանակցություններին, առաջարկում է լուծումներ, ապահովում է կապ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների միջև, հարթակ երկխոսության համար: Ես երբեք չեմ պատասխանում հարցին, թե հենց երբ տեղի կունենա ապաշրջափակումը կամ որքան արագ կամ դանդաղ. հենց որ կողմերը պայմանավորվեն, այն ժամանակ էլ տեղի կունենա»,- ասել է Օվերչուկը:
Նա նաև ասել է, որ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում քննարկել են հարցեր, որոնք չլուծված էին մնացել Մոսկվայում Ադրբեջանի և Հայաստանի գործընկերների հետ հանդիպումից հետո:
«Հիմնական աշխատանքը տեղի է ունենում մշտական ռեժիմով: Մենք կապի մեջ ենք ադրբեջանցի և հայ գործընկերների հետ տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով գրեթե ամենօրյա ռեժիմով: Դա իսկապես այդպես է: Մենք մշտապես շփվում ենք՝ հեռախոսազանգեր, փաստաթղթերի փոխանակում: Աշխատանք ընթանում է ոչ միայն հանդիպումից հանդիպում»,- ասել է նա՝ պատասխանելով եռակողմ աշխատանքային խմբի հերթական հանդիպման մասին հարցին:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ