Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հունիսի 15-ին ընդունել է Sunrise Resorts and Cruises, SkyMax Holidays-ի հիմնադիր եւ նախագահ Հոսամ Էլ Շաերին, Skymax Holidays-ի գլխավոր տնօրեն Ամր Ազաբին եւ ISR Air ավիաընկերության տնօրեն Յոսի Յոսեֆին:
Հակոբ Արշակյանը ողջունել է հյուրերին եւ կարեւորել նրանց այցը Հայաստան:
Զրուցակիցները քննարկել են մեր երկրում նոր հյուրանոցային համալիրների, բնակելի թաղամասերի եւ դրանց կից ենթակառուցվածքների կառուցման հնարավորությունները: Այս համատեքստում հաշվի է առնվել մեր երկիր այցելող զբոսաշրջիկների ու Հայաստան տեղափոխվող օտարերկրացիների ավելացող հոսքը:
Հյուրերը նշել են, որ մեր երկրում ներդրումներ կատարելու հարցում մեծ է Հայաստանի տնտեսական գրավչությունը:
Կարդացեք նաև
Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանը եւ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Վերջինս խոսել է Հայաստանում հյուրանոցների ծանրաբեռնվածությունից, կարեւորել ոլորտում ներդրումներ իրականացնելու հարցում հյուրերի հետաքրքրությունը:
ԱԺ