Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Վարչապետը բացել է խոսակցություն, բոլորդ կարող եք միանալ քննարկմանը»․ ՔՊ պատգամավորները՝ զինանշանի մասին

Հունիս 16,2023 14:06

«Վարչապետն իր մտքերը արտահայտելուց առաջ ասաց, որ կիսվում է մտքերով, եւ բոլորս կարող ենք, ըստ էության, միանալ այդ քննարկումներին»,- այսօր Ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ ասաց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ զինանշանի մասին արած հայտարարությանը։

Ըստ նրա՝ զինանշանի փոփոխության մասին որեւէ պատկերացում այս պահին չի կարող հնչեցնել։ «Բնականաբար, կարող եմ ունենալ իմ սեփական պատկերացումները, բայց իշխանությունը՝ որպես այդպիսին, որոշում չունի որեւէ նախաձեռնությամբ հանդես գալու։ Վարչապետը բացել է խոսակցություն, բոլորդ կարող եք միանալ այդ խոսակցությանը։ Այս խոսակցությունը շատ կարեւոր է, կարծում եմ՝ պետք է հանրային դիսկուրսում մնա»,- ասաց նա։

Հարցին, թե հնարավո՞ր է, որ առաջիկայում զինանշանի փոփոխման հարց բարձրացնեն ու քննարկեն, ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը պատասխանեց․ «Եթե ասեմ՝ այո, հնարավոր է, կստացվի, որ մենք այդ թեմայով քննարկում ենք անում, եթե ասեմ՝ ոչ, հնարավոր չէ, կստացվի այդ թեման փակ է։ Բայց դա ընդամենը կարծիք էր, եւ հատուկ երեկ շեշտվեց, որ կարծիք կիսելու փորձ էր։ Այդ քննարկումը դուք փաստացի արդեն սկսել եք»։

Ըստ Թունյանի՝ թե զինանշանի, թե օրհներգի մասով միշտ նման խոսակցություններ եղել են տարբեր շրջանակների կողմից։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930