Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք սա գնահատում ենք որպես հերթական սադրանք Ադրբեջանի կողմից՝ խաթարելու գործընթացները». Արթուր Հովհաննիսյան

Հունիս 16,2023 13:34

Ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն անդրադարձավ տարածված տեսանյութին,  ըստ որի՝ ռուս խաղաղապահների աջակցությամբ են ադրբեջանցիները Հակարիի կամրջի տարածքում փորձել ադրբեջանական դրոշ տեղադրել ՀՀ տարածքում։

Հարցին, թե ռուսական կողմից պարզաբանում պահանջե՞լ են, ի՞նչ պատասխան է ստացվել, նա պատասխանեց․ «Բնականաբար, արտաքին մեր գերատեսչության գործընկերները մշտական կապի մեջ են մեր ռուս գործընկերների հետ, մենք արդեն ոչ մեկ անգամ արձանագրել ենք, որ, այո, Լաչինի միջանցքում կա խնդիր, այնտեղ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին է։ Եվ այն, ինչ տեղի է ունեցել` խնդիր է, որի շուրջ մենք խոսում ենք եւ ուղիղ կապի մեջ ենք մեր գործընկերների հետ։ Իրավիճակի ռազմական կտորի վերաբերյալ պաշտպանության նախարարությունն արդեն պարզաբանում տվել է, արտաքին գործերի նախարարը պարզաբանում է տվել։ Մենք սա գնահատում ենք որպես հերթական սադրանք Ադրբեջանի կողմից՝ խաթարելու գործընթացները։ Բայց մենք շարժվելու ենք մեր քաղաքականությամբ, ամեն բան անելու ենք՝ զսպելու էսկալացիայի փորձերը՝ նաեւ միջազգային գործընկերների ճնշման միջոցով»,- ասաց նա։

Արթուր Հովհաննիսյանը հավելեց․ «Լաչինի միջանցքում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում առաջացած խնդիրների վերաբերյալ մենք մեր գնահատականները ոչ մեկ անգամ հնչեցրել ենք, եւս մեկ անգամ արձանագրում ենք, որ Լաչինի միջանցքում պետք է վերահսկողություն իրականացնեն բացառապես ռուսական խաղաղապահ զորախումբը»։

Ըստ նրա՝ երեկվա առաջխաղացման փորձից հետո նոր իրավիճակ չկա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930