Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հայաստանում առյուծ կա, ի՞նչ է նշանակում զինանշանի մասին Փաշինյանի հայտարարությունը»․ Արծվիկ Մինասյան

Հունիս 16,2023 13:12

«Այդ նույն տրամաբանությամբ ազգանվան միջի յան-նն էլ պիտի հանենք»,- այս մասին Ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ զինանշանի մասին հայտարարությանը։

RA national emblem and emblem of the Armenian Soviet Socialist Republic

Ըստ նրա՝ այդ նույն տրամաբանությամբ, քանի որ 1991 թվականին Հայաստանը ԽՍՀՄ-ից հետո վերականգնեց իր անկախ պետականությունը, ուրեմն մենք մեր պատմական անցյալը պետք է մոռանա՞նք, ուրանա՞նք։ «Մենք այն Հայաստանը չենք, որ 5000 տարի առաջ ենք եղել, հա՞։ Այն հայ ժողովուրդը չենք, որ 5000 տարի ենք կազմավորվել՝ որպես մեր լեռնաշխարհում պետականություն ունեցող առաջին ազգերից մեկը։ Եթե չեմ սխալվում, առյուծի մասին էր խոսքը, առյուծներ կան Հայաստանում։ Ազատության սահմանափակման աստիճանի մասին չենք խոսում, բայց ո՞վ ասաց, որ Հայաստանում առյուծներ չկան։ Իսկ Արարատի՝ հայկական լեռնաշխարհի, առհասարակ մարդկության ծնունդը խորհրդանշող մեր սուրբ լեռան մասին նման արտահայտություններն ի՞նչ են նշանակում։ Ես չգիտեմ՝ իրեն պետք է հարցնել, թե ինչ են նշանակում»,- ասաց նա։

Ըստ Արծվիկ Մինասյանի՝ ադրբեջանա-թուրքական եւ Հայաստանի իշխանությունների հայտարարությունները հետաքրքիր զուգադիպությամբ իրար հաջորդում ու լրացնում են։ «Սրանք բոլորը հնարավոր է, որ կոնկրետ տեղերից հրահանգներ են, որն այս իշխանություն իրականացնում է։ Դա կպարզվի այն ժամանակ, երբ Սահմանադրությամբ եւ օրենքների համաձայն՝ կնախաձեռնվի պատշաճ քրեական վարույթը, կբացահայտվեն բոլոր պետական հանցագործները»,- նշեց Մինասյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930