Aravot.am-ի տեղեկություններով` ժամեր առաջ դանակահարություն է տեղի ունեցել Վանաձորում: Դանակահարվածը երիտասարդ տղամարդ է, Վանաձորի բժշկական կենտրոն է ընդունվել կրծքավանդակի հատվածում ստացած կտրած-ծակած վերքով:
Տղամարդն անմիջապես տեղափոխվել է վիրահատարան, ներկայումս վիրահատվում է:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: