Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մեղրին փոխանակելու թեզը Հայաստանում սկսել են տարածել Լեւոն Տեր-Պետրոսյանը, ՀԱԿ ակտիվիստները եւ հիմա Նիկոլ Փաշինյանը»․ Արթուր Խաչատրյան

Հունիս 16,2023 12:42

«Խորհրդարանում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ մի քանի բլեֆ է հնչել»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Ըստ նրա՝ բլեֆներից մեկը վերաբերում էր այսպես կոչված տարածքային փոխանակմանը՝ Մեղրին Արցախի հետ։

«Որեւէ աղբյուրի վրա իրենք հղում չեն անում, փոխարենը ես մի քանի աղբյուր կնշեմ։ Մասնավորապես, Միջազգային ճգնաժամային խումբը 2005 թվականի հոկտեմբերի 15-ին արված զեկույցի մեջ Քի Վեսթյան բանակցությունների մասին հստակ տվյալներ է տալիս, համաձայն որի՝ Հայաստանն իր ինքնիշխանությունն է հաստատում Լեռնային Ղարաբաղի եւ Լաչինի միջանցքի նկատմամբ, փոխարենը Ադրբեջանին տրամադրելով ընդամենը ճանապարհ, սուվերեն ճանապարհ։ Եվ շատ հետաքրքիր բան են ասում՝ տարածքային փոխանակման գաղափարը իրենց ներկայացրել են ադրբեջանցիները, իբր այդ համաձայնությունը ձեռք է բերվել Սադարակում 1999 թվականին, բայց իրենք բառացի գրում են, որ ադրբեջանցիները որեւէ հիմնավորող փաստաթուղթ չեն ասում։ Այդ թեզը Հայաստանում սկսել են տարածել Լեւոն Տեր-Պետրոսյանը, ՀԱԿ ակտիվիստները եւ հիմա Նիկոլ Փաշինյանը»,- ասաց Արթուր Խաչատրյանը։

Նա այլ փաստեր ու այլ միջազգային գործիչների հայտարարություններ էլ մեջբերեց։

Անդրադառնալով սեփականաշնորհված ձեռնարկությունների մասին ՔՊ-ականների հայտարարություններին՝ Արթուր Խաչատրյանն ասաց․ «Այդ ձեռնարկությունները, որոնք սեփականաշնորհվում էին, թալանվել էին 1990-ականների սկզբներին»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930