Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մեր ինչին է պետք ավելորդ խելքը: Առանց այն էլ խելացի ենք»

Հունիս 16,2023 12:50

«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Ադրբեջանում գրքի ԱԱՀ-ն 0% է:

Վրաստանում գրքի ԱԱՀ-ն 0% է: Շահութահարկը՝ նույնպես 0% է վրացալեզու գրքի համար:

Թուրքիայում գրքի ԱԱՀ-ն 0% է:

Իրանում գրքի ԱԱՀ-ն 0% է:

Եվս 100 պետություններում՝ 0% է:

Բայց այս պետությունների էլիտաները բան չեն հասկանում գործից և գրքին միամտաբար արտոնությունն են տվել, որ գիրք գնողը ԱԱՀ չվճարի:

Ապրի ՀՀ հմուտ ու բանիմաց իշխանությունը:

Հարգելի ՀՀ կառավարություն, խնդրում եմ գրքին տվեք արտոնություն և գրքի ԱԱՀ-ն սահմանեք 28%:

Թող եղած բնակչության 1,5 տոկոս գիրք գնողն էլ գիրք չգնի:

Մեր ինչին է պետք ավելորդ խելքը:

Մենք առանց այն էլ խելացի ենք:

Չէ որ մենք միակն ենք աշխարհում, որտեղ գրադարաններին համալրում պետք չէ, դպրոցներին էլ՝ գրադարան պետք չէ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930