«Մեր զինանշանը իր մեջ պարունակում է այն ամենը, ինչով մենք հպարտանում ենք՝ մեր կրոնը, մեր պատմությունը, մեր պայքարելու ու հաղթելու ունակությունները»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ զինանշանի մասին արած հայտարարությանը։
«Ես ուզում եմ հասկանալ՝ Փաշինյանի երազած ու ուզած զինանշանի վրա ի՞նչ է լինելու, ֆեյսբուքի լայքի նշանը, մի շիշ քաշած արաղ, մի քանի տարի առաջ դեղահաբ էի տարել կառավարության շենքի մոտ, կարա դա էլ դնի։ Մեծ տառերով կարող է վերեւը գրել՝ կապիտուլյանտ, տակը գրի՝ տանք, որ ապրենք, իրենց իշխանության սիմվոլը՝ բանանը։ Ասում է՝ Հայաստանում առյուծ չկա՞, Չալոյին թող դնեն։ Այդ ամենն ասվում է նրա համար, որպեսզի մենք դա քննարկենք, այլ ոչ թե առօրյա խնդիրները»,- նշեց Մամիջանյանը։
Նշենք, որ Փաշինյանը Ազգային ժողովում հայտարարել էր․ «Միշտ այդ զինանշանին նայելիս, վերջերս ինձ մոտ հարց է ծագել, երբ 1991 թվականին այդ զինանշանն ընդունել ենք, այդ պատկերը, որը մեզնից յուրաքանչյուրի համար սրբություն է, 1991 թվականի հիմնադրված պետության հետ ինքն ի՞նչ կապ ունի, ինքն ինչի՞ մասին է»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ