Լրահոս
Օրվա լրահոսը

«Իսկանդերի կիրառման հրաման տվողը պետք է մասնագիտությամբ կամ գոնե կոչումով պետական կառավարիչ լինի, այլ ոչ թե ծախու լրագրող»․ Հայկ Մամիջանյան

Հունիս 16,2023 12:15

«Ադրբեջանին Արցախն անհրաժեշտ է զուտ որպես հող։ Մեր համար է Արցախը հայրենիք, իրենց համար դա տարածք է։ Եվ իրենք հոյակապ գործընկեր են գտել, որն աշխատում է Հայաստանի Հանրապետության հրապարակում եւ ամեն ինչ անում է, որպեսզի իրեն մատակարարի Արցախը»,- Ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Ըստ նրա՝ հավանաբար երկու բան է բանակցային սեղանին․ «Մեկը՝ Փաշինյանը պարտադիր պետք է ստանա իր իշխանությունը պահպանելու երաշխիքները։ Երկրորդ՝ քննարկում են՝ այն ափսեն, որի վրա ինքն Արցախը մատուցելու է Ադրբեջանին, ծայրի նախշերը կապույտ են լինելու, թե՞ ուրիշ գույն։ Ես բանակցային գործընթացն այդպես եմ տեսնում։ Ես միշտ չէ, որ կարող եմ բացահայտել աղբյուրները, թե միջազգային որ գործընկերներից եմ ստանում տեղեկատվություն»։

Մամիջանյանն անդրադարձավ նաեւ Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթին՝ «Վազգեն Սարգսյանը Ղարաբաղը տալիս էր, հա՞, դրա համար սպանվե՞ց։ Թե՞ կարող է դուք էիք Մեղրին տալիս, դրա համար սպանվեց»։ «Ես խնդրում եմ, որ մեր քաղաքացիները բացեն ու նայեն, թե ինչ մաղձ, ինչ կեղտ ու թարախ էր Նիկոլ Վովայի Փաշինյանն իր թերթոններով տարածում Սպարապետի ու մեր բանակի ուղղությամբ։ Այդ ո՞ր օրվանից ինքը դարձավ Սպարապետի արժեքները կրող։ Սպարապետի արժեքները կրողը Արցախը չի հանձնում, եւ ինքը Սպարապետի անունը տալու իրավունք չունի»,- ասաց Հայկ Մամիջանյանը։

Անդրադառնալով զենքի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ Մամիջանյանն ասաց․ «Նիկոլ Փաշինյանը թող գնա պատասխան տա բոլոր այն հերոս տղաներին ծնողներին, որոնք զոհվել են նաեւ այն պատճառով, որ ինքը փոխել է մեր թողած սպառազինությունների գնման պլանը, որով նախատեսված էր հակաօդային պաշտպանության միջոցների գնում։ Գնել է ինչի համար, որ ինքը 60 մլն էր, ինչքան էր ՍՈւ-երի արժեքը, որ այդ արժողությամբ սելֆի անի։ Իսկանդերի կիրառման հրաման տվողը պետք է մասնագիտությամբ կամ գոնե կոչումով պետական կառավարիչ լինի, այլ ոչ թե ծախու լրագրող»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930