Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա թավշյա դատավարության թատրոնն է. բռնեն՝ բաց թողնեն, բռնեն՝ բաց թողնեն». ազատամարտիկի դեմ քրեական գործ է հարուցվել ֆեյսբուքյան գրառումների համար. «Հրապարակ»

Հունիս 16,2023 12:04

Ազատամարտիկ, արցախյան երեք պատերազմների մասնակից Սարգիս Մելքոնյանի դեմ քրեական գործ է հարուցվել դեռեւս անցած տարի։ Պատճառը Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումներն են՝ «ստատուսները», որոնց բովանդակության մեջ իրավապահ մարմինները բռնության քարոզչություն եւ կոչ են տեսել։

«Հրապարակային բռնության կոչեր, բռնության քարոզ։ Փաշինյան Նիկոլին համարժեք պատասխան եմ տվել, նույնիսկ ոչ համարժեք։ Ես Ֆեյսբուք շատ չեմ գործածում, բայց իմանալով, թե ինչեր է ասել, օրինակ՝ Սեւ լիճն ինչների՞ս է պետք, նահանջի հրամանը ես եմ տվել, երեք եւ հազար ավել մետր հավերժություն է՝ այդ տարածքն ինչների՞ս է պետք, համարժեք պատասխան եմ տվել։ Կոշտ՝ շատ կոշտ ասել եմ, դիմել եմ իմ մարտական ընկերներին, ովքեր քաղաքականությամբ են զբաղվում, ասել եմ՝ բրախեք էդ քաղաքականությունը, սրանց հարցերի լուծումը ոչ թե փողոցներում քարշ գալով է, ավտոմատն առաջ անեն՝ քշեն սահման, տանեն թուրքի կռիվ տեսնեն»,- ասաց Մելքոնյանը։

Հանրային պաշտպանի ծառայություններից լոռեցի ազատամարտիկը հրաժարվել է` այս պահին պաշտպան չունի, սակայն իրավաբանական խորհրդատվության կարիք ունի։

«Բոլորին դեմ եմ, սաղ էլ նույնն են՝ սաղ էլ Նիկոլ են։ Միայն ընտրություններին մասնակցությամբ՝ անկախ արդյունքից, լեգիտիմացրին իր կապիտուլյացիան»,- համոզված է լոռեցի ազատամարտիկը։ Հետաքրքրվեցինք, թե ինչ է կարծում՝ քաղաքացիների դեմ նմանատիպ քրեական գործերի հարուցման նպատակը ո՞րն է։ «Սա թավշյա դատավարության թատրոնն է, որ ինչ որ սկսեց, ինքն ասեց՝ սեւերդ ջախջախված եք, ըստ իրեն՝ ես սեւ եմ, ինչի՞ եմ սեւ, ես դժվար թե իր ասած թալանչի-մալանչի լինեմ, բայց ինքն ասաց՝ բոլորդ պետք է կանգնեք դատարանների առաջ՝ բռնեն-բաց թողնեն, բռնեն-բաց թողնեն»։

Հայկա ԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930