Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Հակոբյան. Արցախի իշխանությունները բլոկադան կրիտիկական կետ չեն համարում եւ փորձում են հարմարվել որոշ իրողությունների հետ. «Հրապարակ»

Հունիս 16,2023 11:21

«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը հրապարակում էր արել, թե Վաշինգտոնում դիվանագիտական աղբյուրից տեղեկացել են, որ ԱՄՆ-ն պարտադրում է Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին հանդիպել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ երրորդ երկրում, իսկ մերժման դեպքում սպառնում է ադրբեջանական հակաահաբեկչական գործողության անցկացմամբ։ Ըստ հրապարակման՝ ամերիկյան «խաղաղապահ նախաձեռնություն» լոբբինգն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը, ում շահերը «լիովին համընկնում են ադրբեջանականի հետ»։ Այս առնչությամբ պաշտոնական Ստեփանակերտից դեռեւս մեկնաբանություն չի հնչել, բայց մենք զրուցել ենք Արցախի «Արդարություն» կուսակցության համահիմնադիր Հակոբ Հակոբյանի հետ:

– Ռուսաստանի ազդեցությունն Արցախում կարեւորո՞ւմ եք: Հայաստանում հակառուսական ալիքն ամեն օր ավելի տեսանելի է դառնում:

– Կարող եմ միայն մեկ բան ասել. Ռուսաստանի ալտերնատիվն Արցախում, ինչու չէ` Հայաստանում, բացառապես ՆԱՏՕ-ի անդամ պետություն Թուրքիան է: Այս պահի դրությամբ, եթե Արցախում խաղաղ կյանք կա, դրա հիմնական նախաձեռնողը Ռուսաստանի Դաշնությունն է` ռուս խաղաղապահների գլխավորությամբ: Պետք է այս հանգամանքն անպայման հաշվի առնենք: Այս պարագայում Արեւմուտքի ներգրավվածության մասին խոսելն իմաստ չունի, դրանք հայտարարություններից զատ այլ կարեւորություն չեն ունենում: Այնուամենայնիվ, խաղաղության ապահովման գործընթացը փաստացի Ռուսաստանն է իրականացնում, ոչ թե Արեւմուտքը:

– Արցախում ի՞նչ տրամադրություններ են, տպավորություն է, թե բլոկադան սովորական մի բան է դարձել:

– 2020 թվականից սկսած՝ Արցախը բլոկադայի մեջ է: Խախտվել է Արցախը Հայաստանին կապող անխափան ցամաքային ճանապարհը: Դա մեզ համար կարմիր գիծ է, այդ մասին փաստել է արցախահայությունը: Մեծ ցույցեր եղան, մարդիկ դուրս եկան փողոց, սակայն, ցավոք, իշխանությունները բլոկադան կրիտիկական կետ չեն համարում եւ փորձում են հարմարվել որոշ իրողությունների հետ, որոնք, նորից ասեմ` մեզ համար կարմիր գիծ են: Ադրբեջանը հսկիչ անձնագրային կետ է տեղադրել եւ ստուգում է մարդկանց անձնագրերը:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930