ԱԺ ընդդիմադիր պատգամավորներն այսօր առավոտյան ձերբակալվածների պահման վայրում հանդիպել են ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ։ Ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ասաց, որ Աշոտյանը կոչ է փոխանցել հանրությանը։
«Ես այստեղ գալիս եմ ՁՊՎ-ից, այցելել էինք քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին։ Պարոն Աշոտյանը խնդրեց փոխանցել մեր բոլոր այն քաղաքացիներին, ովքեր գոտեպնդման խոսքեր էին փոխանցում իրեն, որ շնորհակալ է բոլոր աջակիցներին։ Պարոն Աշոտյանի «դուխը» տեղն էր, տրամադրությունը՝ մարտական։ Եվ պարոն Աշոտյանը փոխանցում էր, որ հանկարծ թույլ չտանք, որ նման օրակարգերով կարողանան շեղել մեր ուշադրությունը մեր իրական պայքարից՝ Արցախի եւ մեր երկրի անվտանգության համար պայքարից։ Ինչպես ինքն ասաց՝ ոչ առաջին քաղբանտարկյալն եմ, ոչ էլ, ցավոք, վերջին, քանի դեռ այսպես կոչված իշխանություններն այս են»,- ասաց Մամիջանյանը։
Հիշեցնենք, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ձերբակալվել է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակներում՝ խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Լուսանկարը՝ Հայկ Մամիջանյանի ֆեյսբուքյան էջից