Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանն ու իր վարչակազմը ընթանում են ինքնախաբեության և կործանման ճանապարհով: Նաև նախորդ բոլոր իշխանությունները հավասարապես պատասխանատու են և մեղավոր. Արշավիր Գյոնջյան. «Ազգ»

Հունիս 16,2023 11:08

Փաշինյանը սրտառուչ կերպով շարունակում է հետապնդել Ադրբեջանի հետ «ամենափրկիչ խաղաղության պայմանագիրը» կնքելու իր նախասիրած նպատակը: Իրականում, թվում է, թե նա այժմ գտել է Հայաստանի սահմանները անձեռնմխելի դարձնելու եւ պահպանելու պատճառաբանությունը: Նա ձգտում է հարեւան Ադրբեջանի մաֆիոզ իշխանությունների հետ կազմել «կադաստրային մի քարտեզ», ենթադրաբար հար եւ նման իր սեփական տան կադաստրային քարտեզին, որ քաղաքային իշխանություններն են տրամադրել իրեն:

Փաշինյանն ու իր թիմակիցները լավ կանեն գիտակցեն, որ նման փաստաթղթերի կույտերը ոչնչով չեն կարողանալու պաշտպանել մեր պետությունը, որը կարիք ունի ռազմական ուժեղ համակարգի առկայությանը, մի ոլորտ, որն ամբողջովին աչքաթող են արել նրանք:

Երբ Ալիեւը իր ետին հարատեւորեն եւ բացահայտորեն պաշտպան կանգնած մեծ եղբոր Թուրքիայի աջակցությունը վայելելով որոշում է քմահաճորեն ոչնչացնել իրենց պատմական հայրենիքում Արցախի 120 հազար հայերին եւ հանդգնում է նաեւ պահանջել մի փոքր կամ մեծ տարածք բուն Հայաստանից, հնարավո՞ր է, որ Փաշինյանը կարողանա նրա ագրեսիվ, տանկերով եւ ԱԹՍ-երով ներբեռնված կրքերը զսպել կնքված խաղաղության պայմանագրի եւ կադաստրային քարտեզի փաստաթղթերով:

Եթե Փաշինյանը կամ նրա թիմակիցներից որեւէ մեկը ակնկալում է, որ ազերի նավթով կաշառված վերոհիշյալ երկրներից որեւէ մեկը կամ մի քանիսը իրենց բանակները կուղարկեն Հայաստանը փրկելու համար, ավելի լավ է պատրաստ լինեն խորը հիասթափություն ապրելու:

Փաշինյանն ու նրա վարչակազմը ներկայիս ընթանում են ինքնախաբեության եւ ամբողջական կապիտուլյացիայի ենթարկվելու աղետալի ճանապարհով: Միայն համայն ազգաբնակչությունը, եթե ոտքի կանգնի, կկարողանա բացառել սպասվող ողբերգությունը:

Իրականում ամենալուրջ բացթողումը Հայաստանի դիվանագիտության մեջ անդուլ ջանքերի պակասն է կազմավորելու մի հզոր բանակ, որն ամենաարդիական զենքերով կկարողանար ետ մղել երկրի սահմաններից ներս որեւէ ներխուժման փորձ: Այսօր էլ սա պետք է լինի Հայաստանի ամենահրատապ առաջնահերթությունը: Ներկա, ինչպես նաեւ նախորդ բոլոր իշխանությունները հավասարապես լրջորեն պատասխանատու են եւ մեղավոր, որ համապատասխան պատրաստվածության եւ 24-ժամյա զգոնության վրա չեն պահել մեր բանակը: Այս խնդրի առնչությամբ բոլոր պատճառաբանություններն ու փաստարկները պարզապես զուրկ են հիմնավորվածությունից եւ դրա համար էլ անընդունելի են:

Դոկտ. Արշավիր ԳՅՈՆՋՅԱՆ

Մոնրեալ, Կանադա

Անգլ. բնագրից թարգմանեց` ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930