«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը, որը հակակոռուպցիոն դատարանի շենքի առջեւ էր՝ իր աջակցությունը հայտնելու ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին, Aravot.am-ին ասաց․ «Հիմա մոդայիկ է դարձել մի արտահայտություն․ բոլոր նորմալ մարդիկ Նիկոլի օրոք պետք է գոնե մի անգամ նստեն։ Եթե չես նստում, մարդիկ քեզ սկսում են տարօրինակ հայացքով նայել, թե կարող է՞ նրա հետ համագործակցում ես։
Արմեն Աշոտյանը, ըստ էության, այսօր գործող բոլոր քաղաքական գործիչներից միակն է, որ Նիկոլի դեռ չարած հանցանքների մասին կարողանում է հստակ զգուշացնել բոլորին, կարողանում է նույնիսկ փաստաթղթեր հրապարակել, որոնք Նիկոլը ստորագրում է հանրության թիկունքում։
Այդ կարգի մարդիկ Նիկոլին պետք չեն։ Նա շատ լավ գիտի Աշոտյանի կապերը Եվրոպայի, Ռուսաստանի, մյուս երկրների գործընկերների հետ։ Հարկավոր է այդ կապերը կտրել։ Բայց, կարծում եմ, Նիկոլը մեծագույն սխալ է կատարում՝ մտածելով, թե Աշոտյանին նստացնելով՝ այդ կապերը կկտրվեն։ Հակառակը, դրանք ավելի կամրանան։ Այդ մարդիկ, որ մինչեւ հիմա աշխատել, համագործակցել են, շատ խնդիրներում միասնական տեսակետներ են հայտնել, ավելի շատ կհետաքրքրվեն, ճանապարհներ կգտնեն պարոն Աշոտյանի հետ կապվելու։ Եվ շատ ավելի դաժան կլինի բոլոր նրանց համար, որոնք մտածում են, թե Աշոտյանին փակելու համար կարող են արդյունքներ ունենալ այդ դաշտում»։
Սա հերթական սխալներից մեկն է։ Արցախը Հայաստան է եւ վերջ ու տալիս են Ադրբեջանին, Հայաստանի բոլոր տեղանուններն արդեն ասում են թուրքերենով, ասում են, որ պետք է մոռանանք Արարատ լեռան մասին, ՆԵՄԵՍԻՍի հուշակոթողի տեղադրումը սխալ էր եւ այլն, ու այլն։ Հիմա էլ Ալիեւը, Էրդողանը մեղքը բարդեցին Իրանի վրա, որ այդ երկիրն է, որ չի համաձայնում միջանցքի գոյությանը։ Էրդողանը իր հոգեզավակին արդարացնում է՝ ասելով, որ նա ուզում է, իսկ ահա Իրանը՝ ոչ։
Կարդացեք նաև
Աշոտյանը մեկ է, դուրս է գալու, եթե այսօր կալանքի սանկցիա տան։ Բայց ամբողջ ողբերգությունն այն է, որ սրանք չեն գիտակցում այն, ինչ են անում։ Արմեն Աշոտյանին պետք է մաղթել կորով։ Եվ եթե այսօր կալանավորելու որոշում կայացվի, օրերը նրա համար իզուր չեն անցնի։ Եվ հանրությունն էլ կտեսնի, որ մարդկանց բանտերով ընկճելը չի գործում, թեեւ Հայաստանում լինելու է ռեպրեսիաների նոր ալիք։ Միշտ հանձնումների նոր ալիքի վրա, նրանք ձգտում են կալանքների նոր ալիք բարձրացնել, հանրության ուշադրությունը շեղել։ Բայց չեմ կարծում, որ իրենց դա երկար ժամանակ կհաջողվի»։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ