Լրահոս
Օրվա լրահոսը

Նարեկ Մալյան․ «Արմեն Աշոտյանին ես համարում եմ Հայաստանի քաղաքական բրենդներից մեկը ու այս գործը քաղաքական հետապնդում է»

Հունիս 16,2023 00:53

Հակակոռուպցիոն դատարանում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի նկատմամբ խափանման միջոց կալանքն ընտրելու դատական նիստը 1,5 ժամով ընդմիջվել է Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանի միջնորդությամբ, քանի որ մեղադրանքի նյութերը վերջինն ստացել էր վերջին պահին եւ դրանց էությանը ծանոթանալու անհրաժեշտություն կար։

Արմեն Աշոտյանին  աջակցելու նպատակով հակակոռուպցիոն դատարանի առջեւ են հավաքվել  խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմադիր պատգամավորներ, քաղաքական, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հանրային անձինք, Արմեն Աշոտյանի կուսակից ընկերներ, համակիրներ եւ քաղաքական հայացքների հետեւորդներ։ Դատարանի շենքի շրջակայք են բերվել ոստիկանական ուժեր։

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը լրատվամիջոցների հետ զրույցում ասաց․ որ սահմանային լարվածության պայմաններում Հայաստանի իշխանության համար արտաքին հարթակներում ձախողումներ չկան, որ նրանք հետեւողականորեն իրականացնում են այն ծրագիրը, որով եկել են իշխանության։ Եվ այդ ծրագիրն իրականացնելը ենթադրում է՝ առաջինը․ զիջումներ թուրք-ադրբեջանական դաշինքին, երկրորդ․ համապատասխան օջախների դիմադրության չեզոքացում Հայաստանի ներսում։

«Աշոտյանը այն քաղաքական գործիչն է, որը մշտապես առաջինը մեկնաբանելով, թե ինչ է տեղի ունենում արտաքին քաղաքականության մեջ, կարելի է ասել, ուղղություն է տվել ընդդիմադիր դաշտին, հանրության հայրենասեր հատվածին, թե ինչ թեզերով պիտի աշխատել, ինչպես է պետք պաշտպանել Հայաստանի շահը եւ որտեղից են բխում իրական սպառնալիքները։ Եվ ահա, նման մարդուն ազատազրկելով, իշխանությունը ըստ էության փորձում է դիմադրության օջախները զրկել հերթական ուղենիշներից։ Սա մտածված քաղաքականություն է, որը հստակ իրենք իրականացնում են»,-ասաց նա։

ՎԵՏՕ շարժման նախաձեռնող, քաղաքացիական ակտիվիստ Նարեկ Մալյանը, որի դեմ բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել, Արմեն Աշոտյանի նկատմամբ հարուցված քրեական գործի մասին ասաց․ «Դժվար է Հայաստանում գտնել ավելի քաղաքական մարդ, քան Արմեն Աշոտյանն է։ Արմեն Աշոտյանին ես համարում եմ Հայաստանի քաղաքական բրենդներից մեկը։ Ու դժվար է այլ գնահատական տալ այս գործին, քան քաղաքական հետապնդում»։

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը առնվազն տարօրինակ համարեց այն, որ, մասնավորապես, Արմեն Աշոտյանի պարագայում մարդուն առավոտյան  ձերբակալում են եւ գործի նյութերը ժամեր անց են պատրաստվում։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930