Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Twitter-ի իր միկրոբլոգում հրապարակել է Ադրբեջանի զինված ուժերի հերթական սադրանքի տեսանյութը:
«Տեսանյութում երևում է, թե ինչպես է ադրբեջանական զինուժը ռուս խաղաղապահների ներկայությամբ փորձում է տեղադրել Ադրբեջանի դրոշը միջազգայնորեն ճանաչված ՀՀ ինքնիշխան տարածքում։ Հայաստանի սահմանապահների գործողություններից հետո փորձը ձախողվել է»,–գրել է նա։
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպանը նշել է, որ լարվածությունն օրեցօր աճում է, և սա ևս մեկ փորձ է՝ խաթարելու խաղաղության գործընթացը և զրոյացնելու միջազգային հանրության բոլոր ջանքերը։
Կարդացեք նաև
This is a fresh provocation by the Azerbaijani armed forces. The video shows how Azerbaijani armed forces, in the presence of Russian peacekeepers, try to install the flag of Azerbaijan on the internationally recognized sovereign territory of the Republic of Armenia. After… pic.twitter.com/P2zpLFszfP
— Edmon Marukyan (@edmarukyan) June 15, 2023