Սյունիքի Տեղ համայնքում ադրբեջանական կրակոցների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողը Մասիս համայնքից է։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը։
«Սիրելի մասիսցիներ, այսօր վիրավորում ստացած Արթուր Ազրոյանը մեր համայնքից է։ Քիչ առաջ հեռախոսազրույց եմ ունեցել Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի հետ։ Համայնքապետը տեղեկացրեց, որ այս պահին նրան վիրահատում են։ Առողջություն Արթուրին։ Տերը պահապան»,- գրել է նա։
Ավելի վաղ, ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայությունից հայտնել էին, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի հատվածում Ադրբեջանի ԶՈւ կրակի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայության զինծառայող Արթուր Արմենի Ազրոյանը՝ ծնված 2002թ.։ Նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր։
Կարդացեք նաև