Լրահոս
Օրվա լրահոսը

Իջևանում տրվել է սուբվենցիոն ծրագրերի մեկնարկը

Հունիս 15,2023 23:07

ՀՀ կառավարությունն այս տարի հաստատել էր Իջևանի համայնքապետարանի ներկայացրած սուբվենցիոն ծրագրի 5 հայտը: 2023թ-ի ընթացքում կառավարության և համայնքի միջոցներից ընդհանուր մոտ 2.300.000.000 դրամ կծախսվի պլանավորած աշխատանքներն իրականացնելու համար: Իջևանի համայնքապետ Արթուր Ճաղարյանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ ծրագրի մեկնարկը տրված է:

«Այս պահին արդեն իսկ մեկնարկել են Իջևան քաղաքի Ղարագյոզյան փողոցի` մինչև Նալբանդյան փողոցի հետ հատվող խաչմերուկ ընկած ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները: Այն ընդգրկում է շուրջ 473 գծամետր տարածք: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 83 մլն 773 հազար դրամ, որից 37.698.000-ը համայնքի ներդրումն է, 46.075.000-ը` պետության: Մեկնարկել է նաև Սևքարի գյուղամիջյան պուրակի բարեկարգման ծրագիրը, որի ընդհանուր արժեքը 53.969.000 դրամ է, որից 24.289.000-ը համայնքի ներդրումն է, 29.689.000-ը` պետության: Ընդհանուր առմամբ սուբվենցիոն ծրագրում ընդգրկել ենք Իջևան քաղաքում և գյուղական բնակավայրերում առաջնային լուծում պահանջող խնդիրներ: Դրանք ներառում են ներհամայնքային ճանապարհների և բակերի ասֆալտապատման, տուֆ քարով ճանապարհների սալարկման աշխատանքներ: Սահմանամերձ Վազաշեն բնակավայրում կարդիականացվի ոռոգման ջրագիծը, իսկ Խաշթառակում` խմելու ջրագիծը»,-հավելեց Ճաղարյանը:

Լիա ՃԱՂԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930