Լրահոս
Օրվա լրահոսը

Պապիկյան. «Հաշվի առնելով, որ այսօր ՀՀ-ում պետական խորհրդանիշների օրն է նշվում, փորձել են այս ձեւով ի ցույց դնել իրենց սադրիչ էությունը»

Հունիս 15,2023 22:30

Ի՞նչ իրավիճակ է սահմանում, վերջին 3 օրերին ադրբեջանական լկտի պահվածքը ի՞նչ նպատակ է հետապնդում Երասխում, Տեղում, Հակարիի կամրջի մոտ: Այսօր այս հարցերին ի պատասխան՝ ԱԺ-ում ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, որ ուզում են ցույց տալ, թե ՀՀ-ն ունի ապակառուցողական մոտեցում եւ հրադադարի ռեժիմը խախտում է. «Այսօրվա դիպվածը առավել ես կապում եմ նաեւ այս օրվա հետ՝ հաշվի առնելով, որ այսօր ՀՀ-ում պետական խորհրդանիշների օրն է նշվում, իրենք փորձել են այս ձեւով եւս մեկ անգամ ի ցույց դնել իրենց սադրիչ էությունը, բայց ի պատիվ մեր սահմանապահների գործողությունների, նրանց նպատակը չի իրագործվել: Ցավոք, կա մեկ հոգի դիպուկահարի կողմից վիրավոր, իրենք եւս հայտնել են վիրավորի մասին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930