ԱԺ-ում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության հարցի քննարկմանը «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ասաց, որ դա ընդդիմության քվոտան է ու իրենց թեկնածու Անահիտ Սարգսյանը բավարարում է բոլոր պահանջներին:
ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, վկայակոչելով Անահիտ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը, ասաց. «Անահիտ Սարգսյանը նաեւ ձեզ է վիրավորել, օրինակ, երբ նա ասել է՝ ոչխար ժողովուրդ, դուք մերժեցիք Սերժին եւ բերեցիք Նիկոլին եւ այլն, ես այսպես եմ հասկանում, օրինակ, պարոն Օհանյանը 2018-ի ապրիլի 28-ին ողջունեց հեղափոխությունը, կոչ արեց ՀՀԿ-ին ընտրել Նիկոլ Փաշինյանին վարչապետ, որովհետեւ նա վաստակել է ժողովրդին առաջնորդելու իրավունքը: Արծվիկ Մինասյանը եւ իր դաշնակցական գործընկերները Սերժ Սարգսյանի հրաժարականից 17 վայրկյան անց հայտարարեցին, որ լքում են հերթական կոալիցիան եւ ըստ էության մերժեցին Սերժին: Տիկին Աննա Գրիգորյանը ընդհանրապես «Իմ քայլը» դաշինքի պատգամավորության թեկնածու էր, հեղափոխական: Թագուհի Թովմասյանը՝ կրկին հեղափոխական գործիչ: Նույնիսկ Սերժն է մերժել Սերժին, երբ որ իր խմբակցության ներկայացուցիչներին հորդորել է քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին եւ նա մայիսի 8-ին ՀՅԴ-ի, ՀՀԿ-ի քվեով ընտրվել է վարչապետ: Հետեւաբար տիկին Սարգսյանի խոսքերը վերաբերվում են նաեւ ձեզ»:
Անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի ելույթին՝ նա ասաց, թե Մամիջանյանը ագրեսիվ է, որովհետեւ նրա համար ծանր օր է, Աշոտյանը նրա երազանքների գագաթնակետն է ու նրա խափանման միջոցը փոխվել է, կալանավորվել է. «Պարո՛ն Մամիջանյան, դուք մենակ չեք, եթե աջակցության կարիք ունենաք հոգեբանական, կարող եք դիմել, միշտ պատրաստ եմ ձեզ օգնել, պատրաստ եմ լսել եւ ամեն ինչ լավ կլինի»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ