«Այնպես չէ, որ մենք այդ հարցումներից հետեւություններ չենք անում»,- ԱԺ նիստում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Գելափ ինթերնեյշնել»-ի հարցմանը, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանը վարկանիշն իջել է։
«Իմ հետեւությունն այդ հարցումներից այն է, որ պետք է ճանապարհ ցույց տալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Եթե կուզեք՝ նոր ճանապարհ է պետք ցույց տալ ՀՀ քաղաքացիներին։ Եվ այդ թվերը դրա մասին են վկայում, ուրիշ ոչ մի բանի մասին։ Եվ մենք գնալու ենք այդ ճանապարհով, որովհետեւ սիրում ենք մեր հայրենիքը»,- ասաց նա։
Անդրադառնալով ընդդիմադիրների այն հայտարարությանը, որ իրական մեղավորները լքելու են Հայաստանը՝ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Համաձայն եմ, շատ իրական մեղավորներ լքել են, եւ այսօր հետախուզման մեջ են։ Այսօր էլ շատ մեղավորներ կան, մեզ խնդրում են, ասում են՝ թողեք մենք Հայաստանից գնանք, ուրիշ տեղ ապրենք։ Չենք թողնում»։
Իշխանության մնալու մոլուցքի մասին հարցին անդրադառնալով՝ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Եթե մենք իշխանություն պահելու մոլուցք ունենայինք, դուք այդ դահլիճում նստած չէիք լինի»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ