Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Վազգեն Սարգսյանը Ղարաբաղը տալիս էր, հա՞, դրա համար սպանվե՞ց: Թե՞ կարող է դուք էիք Մեղրին տալիս, դրա համար սպանվեց»․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմությանը

Հունիս 15,2023 21:21
vazgen&robert

«Վազգեն Սարգսյանը Ղարաբաղը տալիս էր, հա՞, դրա համար սպանվե՞ց։ Թե՞ կարող է դուք էիք Մեղրին տալիս, դրա համար սպանվեց»,ԱԺ նիստում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ընդդիմությանը դիմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա հավելեց․ «Բա ո՞նց է եղել Հոկտեմբերի 27-ը։ Եղել է այն, որ այ սենց սրճարաններում, այդ թվում՝ դահլիճում ներկա որոշ մարդիկ Նաիրի հունանյանների հետ խոսելիս ասել են՝ Վազգենն է սաղ պրոբլեմը, էս երկրում ինչքան պրոբլեմ կա, Վազգենն է, այ որ Վազգենը չլինի։ Բա խմբակցություններից մեկի առաջնորդը նախագահն էր, մյուսը՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, որի աշխատակիցը զեկուցում էր, ասում էր՝ ըսենց մի մարդ կա, ասում է՝ մտնելու եմ, խորհրդարանում գնդակահարեմ։ Իսկ որտե՞ղ էր Սերժ Սարգսյանը 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, քաղաքում չէր, հեռու մի տեղ էր»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը հարցրեց ընդդիմադիր պատգամավորներին․ «Այդ ատելությունը դուք նույն ձեւ ինչի՞ համար էիք գեներացնում Վազգեն Սարգսյանի դեմ։ Վազգեն Սարգսյանը Ղարաբաղը տվե՞լ էր, Վազգեն Սարգսյանը Ղարաբաղը տալի՞ս էր։ Կամ եթե դուք Ղարաբաղը չէիք տալիս, Մեղրին ինչի՞ պիտի տայիք, որ Ղարաբաղը վերցնեիք»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930