Լրահոս
Օրվա լրահոսը

«Շինարարական բումը դեռ երկար է շարունակվելու, Երեւանամերձ մարզերի համար նույնպես կչեղարկվի եկամտահարկի վերադարձը»․ Նիկոլ Փաշինյան

Հունիս 15,2023 21:02

«2027 թվականի կամ 2028 թվականի հունվարի 1-ից եկամտային հարկի վերադարձի համակարգը կփակենք նաեւ երեւանամերձ մարզերի համար»,- ԱԺ նիստում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«2025 թվականից հետո Երեւանում եկամտային հարկի վերադարձի համակարգը չի գործելու։ Եվ բոլոր այն ներդրողները, ովքեր գիտեին, որ Երեւանում կա բնակարանային հսկայական պահանջարկ, շտապեցին ներդրումներ անել։

Հիմա մենք հաջորդ քայլն ենք անելու, մի անհանգստացեք, Հայաստանում շինարարական բումը դեռ երկար է շարունակվելու, որովհետեւ մենք հաջորդ որոշումն ենք հիմա կայացնում։ Եվ 2025 թվականին Երեւանից դուրս կգա, հաջորդ փուլով՝ երեւի 2027 թվականի կամ 2028 թվականի հունվարի 1-ից մենք այդ համակարգը կփակենք երեւանամերձ մարզերի համար։ Եվ այս շինարարականը բումը Երեւանը եւ երեւանամերձ մարզերը հագեցնելով՝ կհասնի ՀՀ ամենահեռավոր բնակավայրեր։ Եվ այսօր դրա երեւույթները մենք տեսնում ենք՝ Կապանում նորակառույց շենքեր ունենք, այդ թվում՝ պետական ծրագրերով ենք աջակցում նաեւ, որպեսզի գնողունակությունը եւ շուկայում մրցունակությունը բարձրանա»,- ասաց Փաշինյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930