Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա ոչ թե օրինաչափություն է, այլ իշխանության քաղաքականությունը»․ Խոսրով Հարությունյանը՝ Արմեն Աշոտյանին ձերբակալելու մասին

Հունիս 15,2023 20:50

«Կարծում եմ՝ զարմանալի օրինաչափությամբ ընդդիմադիր ամենահայտնի և ազդեցիկ քաղաքական գործիչները միշտ հայտնվում են նման իրավիճակում, հետևաբար այլևս կարող ենք պնդել, որ ընդամենը օրինաչափություն չէ, սա քաղաքականություն է, որն իրականացվում է իշխանության կողմից»,- ՀՀ Քննչական կոմիտեի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի նախկին վարչապետ եւ ԱԺ նախկին նախագահ Խոսրով Հարությունյանը՝ անդրադառնալով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ձերբակալությանը։

Խոսրով Հարությունյանն ասաց՝ այստեղ է, քանի որ համամիտ է՝ այստեղ գտնվողները բոլորը դեմ են նման քաղաքական վարքագծին․ «Եթե մենք հավակնում ենք ժողովրդավարության բաստիոնի դերակատարմանը, մեր արևմտյան գործընկերներին փորձում են ներկայանալ ժողովրդավարական ավանդույթների ձևավորման ամենալուրջ ջատագովներ, պատրաստ եղեք նաև քաղաքական այլ կարծիք լսելուն։ Ի պատիվ Արմեն Աշոտյանի, նա այն քաղաքական գործիչներից է, որը հնարավորին չափով կոռեկտ է արտահայտվում»։

Հարցին՝ օրինաչափություն կարո՞ղ ենք համարել այն հանգամանքը, որ նմանատիպ դրվագները հաջորդում են արտաքին ձախողումներին, սահմանային լարվածությանը, Խոսրով Հարությունյանը պատասխանեց․ «Ես կասեի, որ սա ոչ թե օրինաչափություն է, այլ հավանաբար քաղաքականություն է, որ իշխանությունը փորձում է քաղաքական ակտիվ գործիչներին կամ չեզոքացնելու, կամ դուրս մղելու քաղաքականության գործընթացի գնով մեղմել և զրոայացնել ընդվզման հնարավորությունները։ Հավանաբար մենք կանգնած ենք մեր երկրի, պետականության կայացման տեսանկյունից շրջադարձային, կարևոր որոշման առաջ։ Բոլոր հիմքերն ունեմ ողջամիտ եզրակացության հանգելու, որ նման դեպքերում, որ նույնիսկ այն հնարավոր հակազդեցության կետերն ու օջախները պետք է չեզոքացնել։ Իսկ, որ Արմեն Աշոտյանն ընդդիմության ամենաազդեցիկ դեմքերից մեկն էր, ոչ ոք չի կարող հերքել։ Ցավում եմ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930