Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հայաստանի հիմնը ավարտվում է զոհվելու տողով, քաղաքական առումով ճիշտ կլինի փոխել»․ Նիկոլ Փաշինյան

Հունիս 15,2023 20:40

«Այսօր մեր հիմնի պաշտոնական բառերն ավարտվում են զոհվելով»,- ԱԺ նիստում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ հիմնի վերջաբանը փոխելու կարիք կա։ «Գաղափարախոսությունը ճիշտ է, տեքստի հետ ես որեւէ խնդիր չունեմ, բայց ավարտվում է զոհվելու տողով եւ զոհվելու տեսարանով։ Ես վերջերս միշտ մտածում եմ, իհարկե, էսթետիկական, բանաստեղծական առումով ինքը հեշտ չէ գուցե իրականացնել, բայց կարծում եմ քաղաքական առումով շատ ճիշտ կլինի, որ Հայաստանի Հանրապետության հիմնը ավարտվի հետեւյալ տողերով՝ «Նայիր նրան՝ երեք գույնով, նվիրական մեկ նշան, թող փողփողի թշնամու դեմ, թող միշտ պանծա Հայաստան»»,- ասաց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Gohar says:

    Հանճար!
    Նա բոլոր խնդիրները ժամանակին լուծեց ;

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930