Ամերիկյան կողմը 70 միլիոն դոլարից ավելի ներդրում է կատարել Երասխում կառուցվող Մետալուրգիական գործարանում: Գործարանի գործարկման արդյունքում նախատեսվում է մոտ 1000 նոր աշխատատեղի բացում. այսօր Երասխում ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին եւ լրագրողներին այս մանրամասները ներկայացրեց Արարատի մարզպետ Սեդրակ Թեւոնյանը:
Այսօր Երասխ, մասնավորաբար, Ադրբեջանի ԶՈՒ կողմից թիրախավորված կառուցվող գործարանի տարածքում էին ՀՀ-ում հավատարմագրված դեսպանները: Հիշեցնենք, նախորդ երկու օրերին եւ այսօր ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացում Երասխի ուղղությամբ: Ըստ ԱԳՆ-ի, թիրախավորվել էր այդ տարածքում կառուցվող գործարանը: Կրակոցների արդյունքում Հնդկաստանի երկու քաղաքացիներ վիրավորումներ են ստացել :
Ըստ մարզպետի, Ադրբեջանի գործողությունները միտում ունեն խոչընդոտելու ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնականոն զարգացումը եւ ադրբեջանական կողմի պնդումները, թե բնապահպանական խնդիրներ կան, չի համապատասխանում իրականությանը. «Հավաստիացնում եմ, բնապահպանական որեւէ խնդիր չկա, միակ միտումը խանգարելն է, որ սահմանամերձ բնակավայրերը զարգանան»:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ