Լրահոս
Օրվա լրահոսը

«Բա չասե՞մ՝ ղուրբան ձեր արտաքին քաղաքականությանը, ինչո՞ւ էր Հայաստանի բանակը կռվում 80-ականների զենքերով»․ Նիկոլ Փաշինյան

Հունիս 15,2023 20:20

«Դուք անընդհատ մեզ մեղադրում եք, որ մենք հակառակորդի թելն ենք թելում, բայց դուք իրենց ասածները վերցնում ու բերում եք ամբիոններից ասում եք։ Հասկանալո՞վ եք դա անում, թե՞ ակամա։ Իրականում խնդրում եմ՝ մի արեք կամ հորդորում եմ, բայց ոչ թե ինձ համար, այլ մեր համար, որովհետեւ դուք դրանով շատ լուրջ թակարդներ եք լարում ոչ թե իմ, այլ Հայաստանի հանրապետության ոտքերի տակ»,- ԱԺ նիստում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա հավելեց․ «Մեզ զոհեր տալու մեջ մեղադրողներն ասում են՝ ավելի լավ է 120 հազար զոհ տանք, եւ չգիտեմ ինչ անենք։ 120 հազար զոհ տանք, ի՞նչ անենք։ Եվ ստացվում է, որ մեր զինվորներին ես եմ սպանել, ադրբեջանցիները չեն սպանել։ Հասկանո՞ւմ եք դուք այս մտածողության բանաձեւը»։

Անդրադառնալով զենքի մասին հարցերին՝ Նիկոլ Փաշինյանը դիմեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին․ «Պարոն Օհանյան, այս բանավեճի մասին պատասխանը տվել է ձեր պաշտոնավարման ընթացքում ձեր գերագույն գլխավոր հրամանատարը, ով 2016 թվականին ասել է, որ մեր բանակը կռվում է 80-ականների զենքերով։ Ձեր վարչապետն այս ամբիոնից ասել է՝ տանկի մեջ դիզվառելիք չկար։ Ես չեմ ասել։ Բայց դուք ձեր ելույթում շատ կարեւոր բան եք ասում, ասում եք՝ անվտանգությունը աշխարհաքաղաքական կոնտեքստ ունի եւ մեզ մեղադրում եք սխալ արտաքին քաղաքականություն տանելու մեջ։ Բա ձեզ հարց՝ իսկ ինչո՞ւ էր 2016 թվականին Հայաստանի բանակը կռվում էր 80-ականների զենքերով, իսկ Ադրբեջանի բանակը 4 մլրդ ապրանքային վարկ էր ստացել մեզ 80-ականների զենքեր մատակարարող մեր գործընկերներից եւ գնել նրանց ամենաժամանակակից տեխնիկաները։ Բա չասե՞մ՝ ղուրբան ձեր արտաքին քաղաքականությանը եւ աշխարհաքաղաքական ընկալումներին։ Մի անգամ անդրադառնալո՞ւ եք այս հարցերին, թե՞ չէ»,- նշեց Փաշինյանը։

«Մենք բանակի համար չենք խնայել ոչինչ, մինչեւ այս պահն էլ այդպես է։ Մենք վստահել ենք մեր բանակին։ Բայց գուցե դա է եղել մեր ամենամեծ սխալը, որ մենք վստահել ենք բանակին»,- հավելեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930