«Մենք նախորդ տարի նկատում էինք, որ ընդդիմության վրանային ավանը զբոսաշրջիկների այցելության շատ հետաքրքիր ուղղություն էր դարձել»,- այս մասին ԱԺ նիստում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետն այս հայտարարությունն արեց՝ անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ելույթին, որն ասել էր, որ ընդդիմությունը նախորդ տարի իր հանրահավաքներով խոչընդոտել է տնտեսական զարգացմանը։
«Ես կեսկատակ-կեսլուրջ ասեմ, պարոն Սուքիասյան, որ նախորդ տարի մենք նկատում էինք, որ ընդդիմության վրանային ավանը զբոսաշրջիկների այցելության շատ հետաքրքիր ուղղություն էր դարձել։ Ես հումոր չեմ անում, ես լուրջ եմ ասում։ Օրինակ՝ մարդիկ կային, որ Հայաստան էին ժամանել այնպիսի երկրներից, որտեղ ցույց ընդհանրապես չի լինում։ Մարդիկ գնում էին տեսնեին՝ դա ի՞նչ է, նկարվում էին։ Մեր ծառայությունների ուշադրության կենտրոնում էր հայտնվել, թե օտարերկրացիների այս ի՞նչ շարժ է մեր հարազատ ընդդիմության ճամբարում։ Հետո պարզեցինք, որ շատ մարդիկ կան, որ, դա չեն տեսել իրենց երկրում։ Օրինակ, 30 տարեկան մարդն իր երկրում ցույց չի տեսել, գնում նայում էին»,- հավելեց Փաշինյանը։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ