Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչի՞ մասին է մեր զինանշանը, եթե մենք հայտարարենք, որ սա մեր կադաստրի թուղթն է, նշանակում է, մենք հայտարարենք՝ ոչնչացրեք մեզ»․ Նիկոլ Փաշինյան

Հունիս 15,2023 19:22

«Ի՞նչ է պատկերված մեր զինանշանի վրա, պատկերված է Նոյան տապանը՝ Արարատ սարի վրա, Հայաստանի չորս հարստությունների զինանշանները»,- ԱԺ նիստում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եվ միշտ այդ զինանշանին նայելիս, վերջերս ինձ մոտ հարց է ծագել, երբ 1991 թվականին այդ զինանշանն ընդունել ենք, այդ պատկերը, որը մեզնից յուրաքանչյուրի համար սրբություն է, 1991 թվականի հիմնադրված պետության հետ ինքն ի՞նչ կապ ունի, ինքն ինչի՞ մասին է։ Նայելով կենտրոնին՝ Արարատ սարի վրա Նոյան տապանն է, ՀՀ այսօրվա տարածքը ջրհեղեղի տակ է։ Առյուծ, որն արդեն Հայաստանում բնական պայմաններում վաղուց չի ապրում։ Եվ այս խնդիրը, որը մենք քննարկում ենք, իրականում մեզնից յուրաքանչյուրի մեջ առկա երկվության մասին է՝ պատմական Հայաստանի եւ իրական Հայաստանի։ Ինչի՞ մասին է մեր ամբողջ բանավեճը, հետեւյալի մասին է՝ իրական Հայաստան պետք ծառայի պատմական Հայաստանին, թե՞ պատմական Հայաստանը պետք է ծառայի իրական Հայաստանին»,- ասաց նա։

Ըստ Փաշինյանի՝ սա է այն քաղաքական եւ դարակազմիկ հարցը, որի պատասխանը մենք պիտի տանք։ Ընդ որում, եթե մենք ուզենանք, այս հարցը կարող ենք լուծել առանց կոնֆլիկտների, որովհետեւ պատմական Հայաստանի 12 մայրաքաղաքներից 6-ը գտնվում են ՀՀ տարածքում։ Իսկ այդ մայրաքաղաքներում վերջին անգամ ե՞րբ եք եղել, տեսե՞լ եք ինչ վիճակ է։ Մեր մայրաքաղաքները, մեր պատմական սիմվոլներն այսօր ավերակների մեջ են։ Կներեք, սա ասելու բան չէ, բայց կարող է պարզվի Հայաստանի տարածից դուրս գտնվող որոշ մայրաքաղաքներն ավելի լավ վիճակում են։ Սա ինչի մասի՞ն  է խոսում, մտածե՞լ ենք այս մասին։ Գեղամ Մանուկյանն ասում է՝ կադաստրի թուղթ եք ման գալիս, հենա կադաստրի թուղթը։ Եթե մենք հայտարարենք, որ սա մեր կադաստրի թուղթն է, սա նշանակում է, մենք հայտարարենք՝ ոչնչացրեք մեզ։ Այստեղ է պրոբլեմը։ Ձեզ չթվա, թե ձեզնից որեւէ մեկը ավելի հայրենասեր է»,- ասաց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930