Լրահոս
Օրվա լրահոսը

«Գրեթե վստահ եմ՝ Արմեն Աշոտյանին կկալանավորեն։ Հայտարարում եմ՝ Արմեն Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է»․ Նաիրա Զոհրաբյան

Հունիս 15,2023 18:33

«Սա պարզ քաղաքական հետապնդում է»,-ՀՀ Քննչական կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ձերբակալմանն այսպիսի գնահատական տվեց «Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ-ի նախագահ Նաիրա Զոհրաբյանը։

Նա տեղեկացրեց, որ Արմեն Աշոտյանի ձերբակալման մասին տեղեկացրել է իր բոլոր միջազգային գործընկերներին։

Իսկ թե ինչո՞ւ Արմեն Աշոտյանը, Նաիրա Զոհրաբյանն ասաց․ «Արմեն Աշոտյանն այն եզակի քաղաքական գործիչներից է, որը հիմնավոր, փաստարկված ջարդում է Նիկոլ Փաշինյանի բոլոր այն լոլոները, այն մանիպուլյացիաները, որով փորձում է Հայաստանը երկրորդ կապիտուլյացիայի տանելու այս ճանապարհին մոլորեցնել, խաբել հասարակությանը»։

Նաիրա Զոհրաբյանը վստահ է՝ ինչ էլ ներկայացնի հիմա Քննչական կոմիտեն, լինելու է ծիծաղելի․ «Նիկոլը գնում է վերջնական կապիտուլյացիայի, ՀՀ-ն տանում է վերջնական ջախջախման, և այդ ճանապարհին պիտի կալանավորվեն, լռեցվեն բոլոր այն քաղաքական գործիչները, ում ձայնը ազդեցիկ է, որոնք ոչ միայն հասկանում են, այլև հիմնավորապես ջարդում են նիկոլական բոլոր մանիպուլյացիաների կոդերը, այս ֆեյք խաղաղության պայմանագիրը, որն իրականում նշանակելու է ոչ թե Հայաստանի կադաստրի, այլ մահվան թուղթ, ինչպես Արմենն էր ասում»։

Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց՝ գրեթե վստահ է, որ Արմեն Աշոտյանին կկալանավորեն՛ «Հայտարարում եմ՝ Արմեն Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է։ Նիկոլ, դու կարող ես կալանավորել բոլորիս, այստեղ հավաքված ու չհավաքված բոլոր այն ՀՀ քաղաքացիներին, որոնք ասում են՝ դու և քո քաղաքական թիմը կանգնելու եք հայկական Նյուրնբերգի առաջ։ Այս կալանավորումը ժամանակավոր է լինելու, Նիկոլ, դու գնալու ես և կանգնելու ես քո քաղաքական թիմի հետ միասին հայկական Նյուրնբերգի առաջ։ 44-օրյայի հայկական Նյուրնբերգ լինելու է։ Ինչքան էլ այսօր աշխարհաքաղաքական կենտրոնները «զալատոյ մալչիկի» նման քեզ պահում են, քանի որ բավարարում ես նրանց շահերը, միևնույն է, գալու է քո քաղաքական թիմի հատուցման ժամանակը։ Արցախը և Հայաստանը հանձնողը չի մարսելու։ Չի եղել այդպիսի բան հայոց պատմության մեջ։ Ինչքան էլ թվա՝ հասարակությունը թվացյալ ապատիայի մեջ է, բայց հասարակությունը եռում է, ջինը շշից դուրս է եկել, կանգ առ, Նիկո′լ։ Դու անգամ դիկտատուրա հաստատելու ռեսուրս այլևս չունես։ Կանգ առ, հրաժարական տուր և կամավոր քո քաղաքական թիմի հետ միասին կանգնիր դատարանի առաջ և փորձիր ապացուցել քո անմեղությունը, եթե դա կարողանաս, և եթե նման միֆ երբևէ հնարավոր է»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930