Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

«Էդ սարի վրայից պիտի դրանց քցենք ներքեւ, ուրիշ տարբերակ չկա». Երասխի բնակիչ

Հունիս 15,2023 18:40

Երասխի բնակիչ Ջանո Հակոբյանը նոր կառուցվող մետալուրգիական գործարանում էլեկտրաեռակցող է աշխատում:

«Մենք սպասում էինք տրակտորին, որ արմատուրա հանենք վերեւ ու գործ անեինք: Տղերքից կային, որ վերեւում արդեն գործ էին անում. կրակոցը սկսվեց: Փախանք՝ պախկվեցինք էն պատը որ կա, էնտեղ երեւի տեսաք, պատի տակը, հետո, ցանկապատի տակով դուրս ենք եկել», -գործարանի տարածքում հնչած կրակոցների մասին պատմում է մեր զրուցակիցը:

Հիշեցնենք, նախորդ երկու օրերին եւ այսօր ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացում Երասխի ուղղությամբ: Ըստ ԱԳՆ-ի, թիրախավորվել էր այդ տարածքում կառուցվող գործարանը: Կրակոցների արդյունքում Հնդկաստանի երկու քաղաքացիներ վիրավորումներ են ստացել: Իսկ այսօր, Երասխ, մասնավորաբար, Ադրբեջանի ԶՈՒ կողմից թիրախավորված կառուցվող գործարանի տարածքում էին ՀՀ-ում հավատարմագրված դեսպանները:

Ջանո Հակոբյանը պատմում է, որ կրակոցներին չէին սպասում, իրենց առօրյա գործերով էին զբաղված եւ շատ անսպասելի «գմփոց» է լսվել ու շարունակվել: Ընդհանուր առմամբ, կրակոցները մոտ կես ժամ են տեւել՝ ընդհատումներով:  Հայկական կողմի պատասխան կրակահերթերից հետո ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հանդարտվել են: Դա երկրորդ օրը : Դրա առաջին օրը նույնպես կրակել են:

«Սպասում ենք՝ հարցը լուծվի: Ես ամեն ինչի մեջ էլ կամ, բայց չեմ ուզում… հա թող լինի, բայց չեմ ուզում՝ կալոնի քյյալին: Մի քիչ ամոթ էլ է էնտեղ մեռնելը: Ավելի լավ է՝ գնամ էնտեղ՝ տղերքի մոտ (ցույց է տալիս սահմանը՝ հայկական հենակետերը-Ն. Գ), էնտեղ որ բան լինի՝ ամոթ չի, բայց էստեղ, իրոք, ամոթ է»,- ասում է նա:

Խաղաղության պայմանագրի, ընթացող քաղաքական գործընթացների մասին խոսել չի ուզում, միայն մեկ բան ասաց. «Էդ սարի վրայից պիտի դրանց քցենք ներքեւ, ուրիշ տարբերակ չկա, թե չէ՝ սա շարունակվելու է: Նույնը՝ Սոթքում. էնտեղ դիտորդ էլ կա, լրագրող էլ կա, ուզո՞ւմ եք, Ամերիկայի դեսպանատունը տարեք՝ դրեք էնտեղ, որ ուզեն կրակել՝ կրակելու են: Իսկի Հաագայի դատարանին բանի տեղ չդրեցին…»:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930