Լրահոս
Օրվա լրահոսը

Հեպատիտ C-ի անվճար հետազոտում, բուժում և կանխարգելում. առողջապահական ծրագիր է մեկնարկել

Հունիս 15,2023 18:17

Երևանի քաղաքապետարանը «Բժիշկներ՝ առանց սահմանի» միջազգային մարդասիրական կազմակերպության հետ մեկնարկել է «Խնամքի պարզեցված մոդելի միջոցով որակյալ ծառայությունների հասանելիություն՝ Հեպատիտ C-ով բուժառուների համար» ծրագիրը: Այն ներդրվել է «Արշակունյաց պոլիկլինիկա»-ում, բացվել են առանձին բուժսենյակներ: Ծրագրով կազմակերպության կողմից կատարվել են վերանորոգման աշխատանքներ, որպես նվիրատվություն տրամադրվել են լաբորատոր-գործիքային սարքավորումներ, դեղամիջոցներ, պատվաստանյութեր, բժշկական պարագաներ և սպառվող նյութեր,  բուժանձնակազմը վերապատրաստվել է օտարերկրյա մասնագետների կողմից:

Միջոցառմանը ներկա էին քաղաքապետարանի, միջազգային կազմակերպությունների, ՀԿ-ների ներկայացուցիչներ:
Ծրագրի նպատակն է որակյալ ծառայությունները դարձնել հասանելի՝ ներառյալ հեպատիտ Ց-ի սքրինինգ, ախտորոշում, բուժում, հսկողություն և կանխարգելում:

Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Կարապետյանը նշել է, որ նախատեսվում է մինչև տարեվերջ իրականացնել 10000 բուժառուի անվճար սքրինինգ և լաբորատոր գործիքային հետազոտություն: Հիվանդության  հայտնաբերման դեպքում 400 ախտորոշված հիվանդ կստանա անվճար բուժում:
Հունիսից մեկնարկած ծրագրով արդեն իսկ հետազոտվել է 200 բուժառու, հայտնաբերվել 4 դեպք:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930