Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Դեռ հայտնի էլ չէ, թե ինչ պայման է խախտել Արմեն Աշոտյանը, որն առիթ է տվել Քննչական կոմիտեին այս գործողությունները ձեռնարկելու համար»․ Վարդան Պողոսյան

Հունիս 15,2023 18:05

«Սա քաղաքական հետապնդման գործընթացի մի բաղադրատարր է»,- ՀՀ Քննչական կոմիտեի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարեց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը՝ անդրադառնալով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ձերբակալությանը։

Այս ընթացքում Արմեն Աշոտյանին տեղափոխեցին ձերբակալվածների պահման վայր։ Նրան ուղեկցեցին ծափահարություններով։

Վարդան Պողոսյանը նշեց, որ իրավական փաթեթավորումները կարող են տարբեր լինել և ցավով արձանագրեց, որ իրավականը վաղուց մեր երկրում որևէ դեր չի խաղում։

Անդրադառնալով  Արմեն Աշոտյանին ձերբակալելու հիմքերին՝ նա ասաց․ «Դեռ հայտնի էլ չէ, թե ինչ պայման է խախտվել։ Քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսում է նման հնարավորություն, որ եթե խափանման միջոցի պարագայում տեղի է ունենում որևէ պայմանի խախտում, իրավունք կա անձին ձերբակալել և միաժամանակ դիմել դատարան, որ կալանավորման որոշում կայացնի։ Սակայն մինչև այս պահը հայտնի չէ, թե որն է այդ հիմքը, ի՞նչ պայման է խախտել Արմեն Աշոտյանը, որն առիթ է տվել Քննչական կոմիտեին այս գործողությունները ձեռնարկելու համար»։

Ըստ Վարդան Պողոսյանի՝ իշխանությունը ցանկացած առիթ օգտագործում է, որ իրենց անհաճո մարդկանց ձայնը լռեցնի․ «Ենթադրում եմ, համոզված եմ, որ սա քաղաքական հետապնդման հերթական փուլն է՝ լռեցնելու Աշոտյանին»։

Վարդան Պողոսյանն ասաց, որ ոչ այս, ոչ այլ գործերով չի ակնկալում իրավական հանգուցալուծում․ «Ես տեսնում եմ՝ մեր երկրում սահմանադրական կարգը վաղուց քանդված է։ Գործ ունենք իշխանության հետ, որը դավաճանական է, որի նպատակն է հայկական պետական շահերը ոտնահարելու գնով պահպանել սեփական իշխանությունը։ Մեր երկրում սահմանադրական կարգը արդեն վաղուց վերացվել է։ 2020-ի ամռանից սկսած, երբ հակասահմանադրական ճանապարհով Սահմանադրություն փոփոխվեց, ՍԴ-ն կազմաքանդվեց և այն դարձավ գրպանային, այդ բոլոր գործընթացները խորացան։ Պատահական չէ, որ քանդելով ՍԴ-ն, սկսելով դրանից՝ Փաշինյանն իր արտաքին քաղաքական ուղեգիծը տարավ այն գծով, որով տեսնում ենք, քանի որ ՍԴ-ն մեծ անելիք ուներ այս բոլոր գործընթացներում»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930