Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտյանին ձերբակալելու «հիմնավորումն» առարկայազուրկ է: Իրավապահ համակարգին կոչ ենք անում հրաժարվել կատարել իշխանությունների ապօրինի հրահանգները. ՀՀԿ ԳՄ

Հունիս 15,2023 17:55

ՀՀԿ ԳՄ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Այսօր առավոտյան ձերբակալվել և ՔԿ է ներկայացվել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Տարիներ առաջ հարուցված շինծու քրեական գործն ի սկզբանե Արմեն Աշոտյանին մեկուսացնելու նպատակ է հետապնդել, բայց գործի քաղաքական բնույթն այնքան ակնհայտ էր, որ անգամ Հայաստանի գործող կառավարիչների ուղղակի ղեկավարման տակ գտնվող քննչական մարմինները չէին կարողանում նրան մեկուսացնելու որոշում կայացնել:

Հատկանշական է, որ Արմեն Աշոտյանին ձերբակալելու և կալանավորելու պահանջով դատարան դիմելու որոշումը կայացվել է այս օրերին, երբ Հայաստանի շուրջ արտաքին քաղաքական օղակն օրեցօր ավելի է սեղմվում, ներքաղաքական կյանքում լարվածությունն ավելանում է, իսկ Հայաստանի կառավարիչների հեղինակությունը` տարբեր սոցհարցումների տվյալներով ավելի ու ավելի է գահավիժում:

Ակնհայտ է, որ Հայաստանի կառավարիչները նմանատիպ գործողություններով նպատակ ունեն հանրության ուշադրությունը շեղել օրեցօր սրացող ներքին և արտաքին խնդիրներից:

Մենք, վերահաստատելով այս և այլ քաղաքական հետապնդումների առնչությամբ տրված գնահատականները.

.Արձանագրում ենք, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ենթարկվում է քաղաքական հետապնդման, և մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում նրան:
. Տեղի ունեցողն ուղղակիորեն համակարգվում է երկրի բարձրագույն իշխանության դե ֆակտո ներկայացուցիչների կողմից:
. Հայաստանի Հանրապետության իրավապահ համակարգին և դատական իշխանության կրողներին կոչ ենք անում հրաժարվել կատարել քաղաքական իշխանությունների կողմից տրվող ապօրինի հրահանգները, այլապես իրենք ևս ամբողջությամբ կիսելու են տեղի ունեցող ապօրինությունների պատասխանատվությունը:
. Տևական ժամանակ քննվող քրեական վարույթով ձերբակալված ընդդիմադիր քաղաքական գործչին ազատությունից զրկելու փաստական հիմքերը ձերբակալումից 4 ժամ անց քննչական մարմինը հարկ չի համարել ներկայացնել հանրությանը, իսկ ներկայացված «հիմնավորումն» առարկայազուրկ է և սնանկ:
. Հրավիրում ենք ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով զբաղվող կառույցների, օտարերկրյա դեսպանատների ուշադրությունը տեղի ունեցող բացահայտ հակաժողովրդավարական և հակաիրավական գործընթացի վրա:
. Վերահաստատում ենք մեր պատրաստակամությունն օրենքով չարգելված բոլոր միջոցներով Արմեն Աշոտյանի իրավունքներն ու ազատությունը պաշտպանելու:

ՀՀԿ ԳՄ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930