Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարությունյանն այն դատավորն է, որի մոտ, եթե ընկնում է գործը, վստահորդիդ շնորհավորում ես, քանի որ վստահ ես`իրական արդարադատություն է իրականացվելու». Մեժլումյան

Հունիս 15,2023 17:29

ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ Կարեն Մեժլումյանի ֆեյսբուքյան գրառումը

Երևանի քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանն այն դատավորն է, որի մոտ, եթե ընկնում է վստահորդիդ գործը, նախապես վստահորդիդ շնորհավորում ես, քանի որ վստահ ես, որ գործով իրական արդարադատություն է իրականացվելու:

Ասում են` ԲԴԽ-ն ցանկանում է դադարեցնել Դավիթ Հարությունյանի լիազորությունները:

Այժմ մի զուգադիպության մասին:

13.06.2023թ.-ին ԲԴԽ կայքում տեղադրվեց հաղորդագրություն այն մասին, որ 19.06.2023թ-ին քննվելու է Երևան քաղաքի քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը:

13.06.2023թ.-ին դատախազության կայքում տեղադրվեց հաղորդագրություն այն մասին, որ Աննա Վարդապետյանը հունիսի 13-ին Կոտայքի մարզի դատախազությունում ներկայացրել է մարզի նորանշանակ դատախազ Սևակ Պողոսյանին:

Դավիթ Հարությունյանն այն դատավորն է, որը հանցակազմի բացակայության հիմքով արդարացրեց ծանր հանցագործության մեջ շինծու մեղադրանքով մեղադրվող (մեղադրվում էին խմբի կազմով Նարեկ Մալյանին առևանգելու փորձի մեջ, որը նախատեսում էր 4-8 տարի ազատազրկում) «Ռեստարտ» նախաձեռնության 6 անդամներին` Դավիթ Պետրոսյանին, Դավիթ Սիմոնյանին, Արամայիս Պետրոսյանին, Գարիկ Միսկարյանին, Հրաչյա Խլղաթյանին ու Յուրի Ավագյանին:

Սևակ Պողոսյանն այն դատախազն է, որը դատարանում պաշտպանում էր «Ռեստարտի» տղաների դեմ շինծու մեղադրանքը, իսկ հետո վերաքննիչ բողոք բերեց դատավոր Դավիթ Հարությունյանի կայացրած արդարացման դատավճռի դեմ:

Վերաքննիչ դատարանը (դատավորներ` Արշակ Վարդանյան, Վազգեն Ռշտունի և Արսեն Նիկողոսյան) դատախազ Սևակ Պողոսյանի և տուժողի ներկայացուցչի բողոքները մերժեց` արդարացման դատավճիռը թողնելով անփոփոխ:

Հ.Գ. 1. Երբ տեղեկացանք, որ գործը վարույթ է ընդունել դատավոր Դավիթ Հարությունյանը, ես ու Ինեսսա Պետրոսյանը աչքալուսանք արեցինք «Ռեստարտի» տղաներին, պարզաբանելով, որ դատավոր Հարությունյանը արդարադատություն է իրականացնելու և չի կաշկանդվի դատախազության շինծու մեղադրանքով:

Հ.Գ. 2. Համաձայնեք, որ և՛ առաջին ատյանի և՛ վերաքննիչ դատարանի նշված կազմերն իդեալական են արդարադատություն ակնկալողների համար և այդ առումով «Ռեստարտ» տղաների բախտը բերել էր:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930