Լրահոս
Օրվա լրահոսը

«Արմեն Աշոտյանի հետ կապված չակերտավոր գործի էությունը և նրան ձերբակալելու որոշումն էլ այդ քաղաքական ենթատեքստի շարունակությունն է»․ Արտակ Զաքարյան

Հունիս 15,2023 17:05

«Արդեն մի քանի տարի է՝ քաղաքական ենթատեքստ ունեցող ձերբակալություններ, դատավարություններ, տարբեր սենսացիոն գործողություններ իրավական համակարգի կողմից իրականացվում են քաղաքական ենթատեքստերով։ Արմեն Աշոտյանի հետ կապված չակերտավոր գործի էությունը և այսօրվա՝ նրան ձերբակալելու որոշումն էլ այդ քաղաքական ենթատեքստի շարունակությունն են»,- ՀՀ քննչական կոմիտեի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը։

Ըստ նրա՝ ակնհայտ է, որ այսօր ընդդիմությունը կոշտ կերպով խանգարում է իշխանությանը իրենց հակապետական գործողությունների իրականացման հարցում։ Նա ահազանգեց՝ մեր երկրի և Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումները գնալով ավելի խնդրահարույց ու անկառավարելի են դառնում․ «Այս իշխանությունները նույնիսկ անվտանգային իրավիճակին չեն տիրապետում։ Ադրբեջանն իրեն պահում է լկտիաբար, Թուրքիայի կողմից ստանում է բավարար աջակցություն, և Էրդողանի հայտարարություններն էլ՝ Ադրբեջանում արված գալիս են լրացնելու, որ նրանք միջանցք գաղափարից չեն հրաժարվել, իսկ դրա պատճառը ՀՀ իշխանությունների թուլությունն է»։

Իսկ թե ինչպիսի հակազդեցություն կարող է լինել ստեղծված իրավիճակին, Արտակ Զաքարյանն ասաց․ «Ցավոք, շատ չեն հնարավորությունները։ ՌԴ-ի և Իրանի հետ լիարժեք քաղաքական պայմանավորվածություններն են առաջին հերթին հայ ժողովրդի և Արցախի անվտանգային միջավայրն ապահովելու։ Կյանքը ցույց տվեց, որ Արևմուտքը ոչ մի կերպ ի զորու չէ։ Արևմուտքը, քանի որ օգտագործում է այս իշխանությանը, ցանկանում է ստանալ այս իշխանություններից իր համար շահավետ վերջին լուծումները, դրանից հետո նրանց ևս շպրտելու են դուրս»։

Արտակ Զաքարյանն ասաց՝ երբ Արմեն Աշոտյանն անվտանգության մասին է խոսում, հաստատ իր անվտանգության մասին չի խոսում միայն, այլ մեր պետության, հետևաբար յուրաքանչյուր քաղաքացու։ Ուստի սա ոչ թե իշխանության պայքար է, այլ մեր բոլորի պայքարը։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930