Լրահոս
Օրվա լրահոսը

Ucom-ում գործում է Apple խելացի ժամացույցների և AirPods-երի վաճառք՝ ապառիկի հատուկ պայմաններով

Հունիս 15,2023 16:46

Որպես Apple ընկերության պաշտոնական վերավաճառողը Հայաստանում Ucom-ն իր հաճախորդներին հնարավորություն է ընձեռել ձեռք բերել մի շարք Apple խելացի ժամացույցներ և AirPods անլար ականջակալեր՝ ապառիկի հատուկ պայմաններով։

Ucom հատուկ ապառիկի հնարավորությունը գործում է մինչև հուլիսի 2-ը, մինչև 36 ամիս մարման ժամկետով` սկսած 0% կանխավճարից, 0% տարեկան տոկոսադրույքից և 0% սպասարկման վճարից առաջին 12 ամսվա համար:

«Ucom-ի ոչ միայն կորպորատիվ, այլև անհատ բաժանորդները մշտապես հնարավորություն ունեն ձեռք բերելու Apple ընկերության կողմից արտադրվող ապրանքատեսակների նորագույն մոդելները թե՛ Ucom-ի սպասարկման կենտրոններում, և թե՛ առցանց», – նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Ինչպես և սովորական սպասարկման սրահ այցելելիս, այնպես էլ Ucom-ի ինտերնետ-խանութում ապառիկի դիմել կարող են 21-60 տարեկան ՀՀ քաղաքացիները։ Առցանց ապառիկը ձևակերպելուց առաջ իրականացվում է առցանց հարցում, կատարվում է անձնական տվյալների նույնականացում, ինչից հետո բանկային համակարգը վայրկյանների ընթացքում հաստատում կամ մերժում է վարկի տրամադրումը։

Հավելենք, որ առցանց ապառիկը ձևակերպվում է «Յունիբանկ» ԲԲԸ կողմից, ընդ որում՝ նույն պայմաններով, որոնք գործում են նաև Ucom վաճառքի և սպասարկման կենտրոն այցելելու դեպքում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930