Լրահոս
Օրվա լրահոսը

«Բա որ մենք սկսենք նախկին իշխանությունների գործիքները կիրառել, խելոք մնացեք»․ Խաչատուր Սուքիասյանը՝ ընդդիմությանը

Հունիս 15,2023 16:54

ԱԺ նիստում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն արձագանքեց ընդդիմադիր պատգամավորների հայտարարություններին։

«Դուք անցած տարի միտինգ էիք անում, որով, իմ աչքով, տասնյակ միլիոն դոլարների վնաս տվեցիք, հարյուրավոր, հազարավոր մարդիկ չեղարկեցին իրենց ամրագրումները հյուրանոցներում, այդ գումարները չեկան Հայաստան։ Բայց սիրուն փողոցներում քայլում էիք, պարում էիք, չէիք մտածում, որ սնանկ պետությունը չի կարա իրան պաշտպանի։ Իսկ եթե ուզում եմ քեզ պաշտպանես, տեխնոլոգիա ունենաս, ռազմական նորարարություններով զբաղվես, դրա համար գումար է պետք, տնտեսություն է պետք։ Տնտեսությունը երբ ես ունենում, երբ ունենում ես քաղաքական կամք։ Դուք քաղաքական կամք չեք ունեցել, դրա համար ամբողջ պատմության մեջ հավաքել եք 2․5 մլրդ-ին համարժեք դրամ։ Այն գործիքներն, որոնք օգտագործում է այս կառավարությունը, շարունակական աճ է ապահովում, հիմա ի՞նչ եք ուզում։ Ես ձեր ելույթներից մի բան հասկացա՝ ինչքան լավ բանի մասին խոսում ենք, ինչ-որ վատ բան եք ուզում գտնել»,- ասաց նա։

Խաչատուր Սուքիասյանը հավելեց․ «Դուք շատ լավ բան ասացիք՝ եկեք այս թշնամական մթնոլորտը վերացնենք։ Այստեղ ասում եք՝ գանք սպանենք, էն մեկը չգիտեմ ինչ է ասում։ Հիմա դու պատկերացնո՞ւմ եք, ձեր էն գործիքները, որ նախկին իշխանությունները կիրառում էին՝ կիսաչգիտեմինչական, բա որ մենք սկսենք էդ գործիքները կիրառել, խելոք մնացեք։ Դուք լավ գիտեք հին գործիքը ո՞րն է, էսօր մի մարդու նեղացնո՞ւմ են»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930