Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են ադրբեջանցիները թիրախավորել Երասխում կառուցվող Մետալուրգիական գործարանը

Հունիս 15,2023 17:13

Սահմանամերձ Երասխում, ամերիկյան ներդրումներով կառուցվող Մետալուրգիական գործարանի շինարարությունը սեփականատերերը չեն պատրաստվում կանգնեցնել. այսօր այդ մասին, Երասխ այցելության ընթացքում, լրագրողների հետ զրույցում ասաց GTB հոլդինգի տնօրեն Տիրան Հակոբյանը:


Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Տիրան Հակոբյանի հավաստմամբ, պատկան մարմինների հետ որոշ տեխնիկական ճշտումների մեջ են այժմ: Այսօր Երասխ, մասնավորաբար, Ադրբեջանի ԶՈՒ կողմից թիրախավորված կառուցվող գործարանի տարածքում էին նաեւ ՀՀ-ում հավատարմագրված դեսպանները:


Ի՞նչ արձագանք է սպասում դեսպաններից հարցին, Տիրան Հակոբյանն ասաց, որ իրենց ակնկալիքը՝ իրականությունը տեղ հասցնելն էր եւ հավելեց, որ իրենց համար ուղենիշային է հատկապես ԱՄՆ Պետդեպի խոսնակի արձագանքը կատարվածին:

Հիշեցնենք, նախորդ երկու օրերին եւ այսօր ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացում Երասխի ուղղությամբ: Ըստ ԱԳՆ-ի, թիրախավորվել էր այդ տարածքում կառուցվող գործարանը: Կրակոցների արդյունքում Հնդկաստանի երկու քաղաքացիներ վիրավորումներ են ստացել:


Թե ինչո՞ւ է գործարանը հատկապես այդ տարածքում կառուցվում, Տիրան Հակոբյանը մանրամասնեց՝ Հայաստանի այլ հատվածներում կառուցելու տարբեր առաջարկներ են եղել, բայց ընտրվել է սահմանամերձ այդ տարածքը՝ երկրի սահմանամերձ գոտին զարգացնելու համար։ Գործարանի կառուցումից հետո,նախատեսվում է արտադրել տարեկան 200-250 հազար տոննա ամրան, ինչը ընկերության տնօրենի գնահատմամբ, լուրջ խթան է լինելու ՀՀ տնտեսության զարգացման համար:


Այս պահին շինարարության ընդհանուր աշխատողները մոտ 200 հոգի են, որոնցից մոտ 70-ը Հնդկաստանի քաղաքացիներ են, քանի որ աշխատանքների մի մեծ ծավալ կա, որը տեխնոլոգիական է. հնդիկ գործընկերներն ունեն համապատասխան գիտելիքներ այդ աշխատանքների համար։ Չնայած երեկ կատարվածին`Տիրան Հակոբյանը հավաստիացնում է՝ նրանք պատրաստակամ են մնալ եւ շարունակել աշխատանքը։


Հունիսի 14-ին, գործարանի տարածքում, ադրբեջանական կրակոցներից վիրավորված Հնդկաստանի երկու քաղաքացիները վիճակը կայուն է։ Նրանց են այցելել Հնդկաստանի դեսպանության ներկայացուցիչները, ընկերությունը նույնպես կապի մեջ է դեսպանատան հետ` անհրաժեշտ հարցերը կազմակերպելու համար։

Ի դեպ, Տիրան Հակոբյանը հստակեցրեց՝ թեեւ սահմանամերձ գոտիներում բիզնես-գործունեություն ծավալելու համար պետությունն ընկերությանը տալիս է ԱԱՀ–ից ազատվելու արտոնություն, բայց իրենք որոշել են հրաժարվել արտոնությունից, վճարում են ԱԱՀ։

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930