Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում նոր բնակարանների կառուցման աշխատանքները շուտով կավարտվեն, այսօր ԱԺ նիստում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։
«Մենք Շուռնուխում 13 բնակարաններ ենք կառուցում, չնայած այնտեղ կան ուշացումներ, բայց շատ շուտով այդ ծրագիրը եւս կավարտվի, եւ Շուռնուխի բնակիչները կվերադառնան իրենց նոր տները, որոնք շատ բարձր որակի են։ Բացի դրանից, Սյունիքի մարզում կառուցվում են նաեւ բազմաբնակարան շենքեր։ Միայն Կապանում երեք բազմաբնակարան շենք է կառուցվում, եւ ոչ մի շինարարությունը չի դադարել այս ընթացքում։ Գորիս համայնքում արդեն երկու կազմակերպություններ հայտ են ներկայացրել բազմաբնակարան շենքեր կառուցելու համար»,- ասաց նա։
Ըստ մարզպետի՝ կրթության ոլորտում եւս ներդրումներ են արվում, միայն երեք մոդուլային դպրոցներ են կառուցվում Դարբաս, Հաժիս եւ Վաղատին գյուղերում։ «Սյունիքի մարզում կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման ծրագիրը նախատեսում է մարզում շուրջ 40 կրթահամալիրներ կառուցել»,- ասաց նա։
Ռոբերտ Ղուկասյանն ասաց, որ անցած տարի Եվրամիությունը Սյունիքի մարզին հատկացնում էր 55 մլն դոլար, բայց վերջերս ԵՄ դեսպանը հայտարարեց, որ գումարը դարձել է 116 մլն եվրո։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Լուսանկարը՝ Ռոբերտ Ղուկասյանի ֆեյսբուքյան էջից