Լրահոս
Օրվա լրահոսը

«932 հիմնարկ կոպեկներով մասնավորեցվել է, բա դուք ո՞ւր էիք, երբ Հայաստանը բանանային պետություն էր դառնում»․ Հակոբ Արշակյանը՝ ընդդիմությանը

Հունիս 15,2023 16:26

ԱԺ նիստում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ներկայացրեց 2001-2003 թվականների պետական գույքի մասնավորեցման ծրագիրը՝ նշելով, որ ուզում է հիշեցնել, թե ով է իրականում Հայաստանը արդյունաբերական երկրից վերածել բանանային պետության։

Նա թվարկեց այն բոլոր կառույցները, որոնք մասնավորացվել են այդ ծրագրով՝ նշելով, որ կոպեկներով սեփականաշնորհվել են գիտահետազոտական ինստիտուտներ, լեռնամետալուրգիական ձեռնարկություններ, արդյունաբերական հսկաներ, բանկեր, պետական շենք-շինություններ։

«Ուզում եմ տեղեկացնել մեր քաղաքացիներին ու այս գիտահետազոտական ինստիտուտների եւ պետական հիմնարկների թիվը 932 է։ Ամբողջ Հայաստանն է մտնում սրա մեջ, մենք գիտեինք 90-ականների մութ ժամանակ է արվել, դու մի ասա 2001 թվականի լույսով է արվել։ Բա դուք ո՞ւր էիք այդ ժամանակ, պարոն Խաչատրյան, որ Հայաստանը բանանային պետություն էր դառնում։ Բա դուք ո՞ւր էիք, որ հազարավոր հաստոցներ մետաղի ջարդոնի տեղ Հայաստանից դուրս էր հանվում։ Լավ, ես փոքր էի, բա դուք ո՞ւր էիք։ Այս ցանկը տարեք տվեք ձեր առաջնորդին, ասեք՝ էս որ ստորագրում էիր, ի՞նչ էիր մտածում, որ էս բոլորը պիտի աշխատի՞»,- ընդդիմադիր պատգամավորներին դիմեց Հակոբ Արշակյանը։

Նա հավելեց․ «Հիմա Հայաստան են եկել տասնյակ հազարավոր տաղանդավոր մարդիկ, նրանց հետ շփվում ես, քեֆդ բերում են։ Որեւէ երկիր կերազեր 5 հոգի ըտենց մարդ ընդուներ, մենք ընդունել ենք տասնյակ հազարավորներ։ Ինչո՞ւ է դա տեղի ունեցել, որովհետեւ պետությունը կրկնապատկել է գիտության ֆինանսավորումը, քառապատկել է ռազմարդյունաբերության հետազոտության բյուջեն։ Մեր պաշտպանական կարիքների ահռելի մասն այսօր Հայաստանում արտադրվում է։ Այս հսկայական գիտահետազոտական ինստիտուտներն ունենալով հանդերձ՝ ինչի՞ համար դա 2000-ականներին չէր արվում, որովհետեւ չունեիք այդ կամքը»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930