Լրահոս
Օրվա լրահոսը

«Չկա որևէ դատավարական նպատակ, որն իմաստ կարող է ունենալ Արմեն Աշոտյանին փակի տակ պահելու առումով»․ Սոս Հակոբյան

Հունիս 15,2023 16:19

«Մենք գնահատական ենք տվել, որ չկա որևէ դատավարական նպատակ, որն իմաստ կարող է ունենալ Արմեն Աշոտյանին փակի տակ պահելու առումով»,- ՀՀ Քննչական կոմիտեի բակում հայտարարեց «Հայրենիք» կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանը։

Ըստ նրա՝ Քննչական կոմիտեն, տեսնելով «Հայրենիք» կուսակցության հայտարարությունը,  որոշեց վերջնականապես հաստատել դրա իրավացիությունը։

Սոս Հակոբյանը փաստեց՝ Արմեն Աշոտյանն իր ամենօրյա վարքագծով է ցույց տալիս, որ չի պատրաստվում հեռանալ ՀՀ-ից․ «Անկախ ոնց ես վերաբերվում Արմեն Աշոտյանին՝ նրա՝ խիստ քննադատական հայտարարություններից, հարցազրույցներից, կենսագրությունից այդ մարդու նկարագիրն այնպիսին է, որ հանրության համար վտանգավոր անձ չէ։ Ոչ նախկին-ներկա օլիգարխ է, ոչ աչքի է ընկել բռնության դեպքերով։ Միակ բանը, որ առանձնացնում է նրան մյուսներից, ընդդիմադիր գործիչ լինելն է ու իշխանությանը քննադատելը։ Այստեղ չկա քրեադատավարական նպատակ։ Հասկանալի է, որ սա քաղաքական հետապնդում է ևս մեկ անձի նկատմամբ, որը բարձրացնում է իշխանությունների ապօրինությունները հատկապես այն թեմաների վերաբերյալ, որոնք վերաբերվում են մեր երկրի անվտանգությանը, դրա սուվերենության կորստին, ամենակարևոր կենսական հարցերի շուրջ խոսող մարդու մասին է խոսքը»։

Լրագրողների փաստմանը՝ «Հայրենիքը» ևս հայտարարություններ է անում այս իշխանությունների ձեռքը բռնելու համար և հարցին՝ մտավախություն չկա՞, որ կփորձեն իրենց կուսակցության անդամներին ևս ձերբակալել, Սոս Հակոբյանը պատասխանեց․ «Որևէ քաղաքական գործիչ, ուղղակի ակտիվ ընդդիմադիր կեցվածք ունեցող անձ, կազմակերպության անդամ, որն ուղղակի իր առաքելությունն է իրականացնում՝ անկախ իր քաղաքական ճաշակից, ապահովագրված չէ այս իշխանության կողմից ամենաբիրտ և ապօրինի ձևով հետապնդվելուց։ Վաղը կարող եմ լինել ես, կարող է լինել առհասարակ անկուսակցական մարդ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ Սոս Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930