Լրահոս
Օրվա լրահոսը

Հայերն ու հնդիկները հնագույն քաղաքակրթությունների ալյանս են՝ միավորված ընդդեմ ժամանակակից ատելության և անհանդուրժողականության կրողների. Արամ Համբարյան

Հունիս 15,2023 16:15

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի տնօրեն Արամ Համբարյանը հունիսի 14-ին ԱՄՆ Կոնգրեսում մասնակցել է «Ամերիկացիները հնդիկների համար» կազմակերպության և Հնդկա-ամերիկյան հիմնադրամի կազմակերպած ամերիկա-հնդկական համաժողովին՝ նվիրված քաղաքական ներգրավվածության խնդիրներին։ Հայ դատի գրասենյակի տնօրենի խոսքի կարևոր շեշտադրումները ներկայացնում ենք ստորև։

«Հայերն ու հնդիկները հնագույն քաղաքակրթությունների ալյանս են՝ միավորված ընդդեմ ժամանակակից ատելության և անհանդուրժողականության կրողների: Մենք այս քաղաքակրթական գործընկերությանը հասել ենք համատեղ երկար ու հպարտ պատմության արդյունքում։ Այնքան շատ հնդիկ ուսանողներ են սովորում Հայաստանում՝ հարստացնելով հայ հասարակությունը, իրենց օժանդակությունը բերելով իմ հայրենիքին: Այսօր մտահոգիչ տեղեկություններ ենք ստացել, որ Երասխում Ադրբեջանի սահմանային հարձակման հետևանքով Հնդկաստանի երկու քաղաքացիներ են վիրավորվել։ Աղոթում ենք նրանց շուտափույթ ապաքինման համար։

Ձեզանից շատերը գիտեն, որ առաջին հայկական պարբերականը «Ազդարարը» լույս է տեսել Մադրասում (1794 թ.), այժմ՝ Չեննայում։ Մինչ օրս Հնդկաստանում գործում են բազմաթիվ հայկական եկեղեցիներ և դպրոցներ, որոշները՝ 18-րդ և 19-րդ դարերի: Արևելյան ուղղափառ ամենախոշոր դավանանքը՝ Մալանկարայի ուղղափառ սիրիական եկեղեցին, խոր արմատներ ունի Հնդկաստանում և դավանական սերտ կապ մեր հայ առաքելական հավատքի հետ: Մենք, իհարկե, կիսում ենք Բանգլադեշի ցեղասպանության ցավը և ձգտում ենք դրա ճանաչմանը, որովհետև մեր սեփական փորձից գիտենք, որ նման հանցագործությունները, որոնք կատարվել և մնացել են անպատիժ, միայն նոր վայրագությունների են հանգեցնում: Եվ, իհարկե, մենք ականատեսն ենք Հնդկաստանի և Հայաստանի միջև ռազմավարական և անվտանգային կապերի աճին։

Ամերիկայի հնդկական համայնքին և ձեր դատին անձնական ծանոթությունս տեղի է ունեցել իմ լավ ընկեր Ջեյ Քանսարայի միջոցով: Մենք ամուր բարեկամական հարաբերություններ ենք զարգացրել շատերի հետ, որոնց թվում են Միհիր Մեղանին, Սամիր Կալրան, Ռաջիվ Պանդիտը, Ուցավ Չակրաբարտին և Անիտա Ջոշին:

Հարևաններ՝ Ամերիկայում, դաշնակիցներ՝ համաշխարհային ասպարեզում: Մենք ունենք զարգացող գործընկերություն»:

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930